Ժամանակակից էթիկետի 15 կանոն, որոնք չիմանալն ամոթ է

  1. Ֆորմալ հավաքույթի ժամանակ անծանոթ մարդկանց քաղաքակական, կրոնական հայացքների, առողջական վիճակի կամ էլ աշխատավարձի չափսի մասին հարցնելն անտակտություն է:
  2. Առանց նախապես զանգելու հյուր գնալ չի կարելի:
  3. Անձրևանոցը բաց վիճակով չորացնել չի կարելի:
  4. Բրենդային խանութների տոպրակները պետք չէ պայուսակի փոխարեն օգտագործել:
  5. Պայուսակը պետք չէ ծնկներին դնել կամ այն աթոռին, որին նստած եք. դրեք այն հատակին կամ կախեք աթոռի հենակից:
  6. Ռեստորանում վճարում է  նա, ով հրավիրել է, իսկ եթե պարզապես միասին եք, ապա հաշիվը պետք է կիսել, եթե այլ բան չառաջարկվի:
  7. Վերելակ առաջինը պետք է մտնի տղամարդը, սակայն դուրս գալիս առաջինը պետք է դուրս գա նա, ով դռանն ավելի մոտ է կանգնած:
  8. Կինոթատրոնում, թատրոնում կամ այլ նմանատիպ դահլիճում դեպի ձեր նստատեղերը շարժվելիս հարկավոր է նստածներին դեմքով շրջված անցնել:
  9. Յուրաքանչյուր անձի, ում 12 տարեկանն արդեն լրացել է, պետք է «դուք»-ով դիմել:
  10. Սենյակ մտնելիս հարկավոր է թակել, անգամ եթե դա ձեր երեխայի սենյակն է:
  11. Համընդհանուր հայտարարել, որ դուք դիետա եք պահում, անտակտ է:
  12. Գիշերանոցը տնային հագուստի փոխարեն չեն կրում:
  13. Տղամարդիկ չպետք է կոճկեն բաճկոնի ներքևի կոճակը:
  14. Հասարակական վայրերում կամ հյուր գնալիս բջջայինը սեղանին դնելը գեղեցիկ չէ:
  15. Հետևյալ 5 բանն ավելի լավ է գաղտնի պահել ուրիշներից՝ ունեցվածքի չափը, տնային խնդիրները, սիրային հարաբերությունները, անպատվությունն ու մեծարանքի արժանանալը:

Աղբյուր