Ո՞ւմ է պետք կինն առանց սեքսուալության. Իննա Խոջամիրյան

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի, հոգեբան Իննա Խոջամիրյանը: Նա ոչ միայն խոսել է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից, որտեղ այժմ նկարահանվում է, այլեւ պատմել է նոր ֆոտոշարքի մասին:

Իննա, «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում մարդիկ Ձեզ նորովի բացահայտեցինԻնչպե՞ս կգնահատեք այստեղ Ձեր աշխատանքը:

— Տրամադրվածությունը թե նախագծի սկզբին, թե հիմա՝ մի քանի ամիս անց, նույնն է։ Չեմ բացառում, հուզական ու մասնագիտական այրման պահեր եղել են, բայց դա տրամաբանական է ու տանելի։ Հերոսուհու ուսերին միշտ էլ մի ամբողջ նախագծի ծանրություն կա, որը պատվով պետք է տանել մինչև վերջին նկարահանման օրը։ Սա ինձ համար մեծ պատասխանատվություն է. անընդհատ աշխատում եմ թե՛ Էլենի վրա, թե՛ իմ։

— Այստեղ մարմնավորում եք Ձեզնից բավականին փոքր աղջկաՏարիքայինտարբերությամբ խաղալը դժվար չէ՞:

— Սա առաջին անգամն է, որ մարմնավորում եմ ինձնից փոքր, այն էլ դեռատի աղջկա։ Դեռահասության ճգնաժամն ամենաբարդ շրջափուլերից է կյանքում։ Նրանք ագրեսիվ են, դյուրագրգիռ, անկայուն, էմոցիոնալ, խոցելի… Այս ամենն այնպես պետք է արտահայտել կերպարում, որ և պատանեկան համն ու հոտը պահպանվի, և միևնույն ժամանակ մանկական չդառնա։ Այս հարցում հոգեբանի մասնագիտությունն ինձ ավելի քան օգնում է։

— Իննահիմա, ասես, Ձեր աստեղային ժամն էՎստահ եմավելի են շատացելերկրպագուներըՄեծ ճանաչում ձեռք բերելու լավ ու վատ կողմերը որո՞նք են:

-Ճանաչումն այնքա՜ն հարաբերական երևույթ է: Այն սուբյեկտիվ բնույթ ունի…Մի տեղ կարող են քեզ ընդհանրապես չճանաչել, մյուս տեղում մեծ ճանաչում ունենաս։ Մեր աշխատանքն ուղիղ առնչություն ունի հանրության հետ, այս ասպարեզ ոտք դնելիս պիտի գիտակցես հետևանքները, իսկ եթե գիտակցում ես՝ ճանաչումը քո աչքին բացասական կողմ հնարավորինս պիտի չունենա։ Ամեն դեպքում, այն մարդկանց, ում շրջանում հասցրել եմ ճանաչում ձեռք բերել, ովքեր ինձ հետևում են, գրում ու ոգեշնչում են, նույնիսկ բացասական արձագանքներ են թողնում՝ բոլորին մեկ առ մեկ սիրում եմ։ Նրանք օգնում են ինձ աճել, աշխատել, չթուլանալ:

— Յուրաքանչյուր աշխատանք ունի իր նպատակըորն է «էլենի օրագրի» գլխավորնպատակն ու մեսիջը:

— Թե ինչ նպատակ ու մեսիջ ունի հեռուստանախագիծը, ամենահստակը կարող է սցենարի հեղինակը պատասխանել։ Իմ պատկերացմամբ` այն ներկայիս դպրոցական կյանքի ամենաօրգանիկ արտացոլումն է, որ կարող էր լինել։ Ըդգծուն կերպով ցուցադրվում են տարբեր խավերի բախումը դեռահաս տարիքում, ավագ դպրոցների ներքին աժիոտաժն ու, իհարկե  դեռահասների հոգեվիճակն ու ապրումները կյանքի համապատասխան փուլում։

Օրերս ներկայացրիք Ձեր նոր ֆոտոշարքըՆախ՝ կխնդրեմ պատմել, թե ինչպե՞սկայացավ Ձեր ու Արվին Քոչարյանի համագործակցությունը:

-Ֆոտոշարքի առաջարկն Արվինի կողմից ստացվեց։ Նրա ձեռագիրն, ինչ խոսք, առանձնահատուկ է։ Արվինի աշխատանքը մեծապես արվեստ է. դա պարզապես լավ լուսավորություն, որակյալ տեսախցիկ և հարմար հագուստի հավաք չէ: Համագործակցության միտում վաղուց ունեի. նրա առաջարկն ու իմ մտադրությունը զուգադիպեցին։

— Ֆոտոշարքում մի քանի կերպարներով եք ներկայացելԻ՞նչ սկզբունքներով եք ընտրելդրանք եւ այս հարցում ինչի՞ վրա եք շեշտը դրել:

— Կերպարներ ստանալու հարցում ճկուն երևակայություն է պետք, որն Արվինն, անխոս, ունի։ Կերպարներից երկուսը մեր համատեղ որոշման հիման վրա ստացանք։ Մնացածը նա արեց տեղում. սուր աչք ունեցողի համար րոպեներն էլ բավական են հասկանալու համար՝ ինչ կարելի է քեզնից ստանալ, որը կլինի գրագետի և գեղեցիկի սահմաններում։ Ֆոտոշարքի շեշտը դրված էր բոլորովին ուրիշ Իննա ստանալու վրա. կարծում եմ` դա ավելի քան ստացված կարելի է համարել։

Ֆոտոշարքից հետո շատերի աչքից չվրիպեց հատկապես այն լուսանկարներըորտեղգեցեցիկ եւ առանց գռեհկության սեքսուալ կերպարով եքԱյս հարցում մեր հանրությունըչափից ավելի խիստ է ու քննադատԻ՞նչ կարծիքներ են հասել Ձեզ նկարներիվերաբերյալ:

— Ում է պետք կինն առանց կանացիության և սեքսուալության։ Տևական ժամանակ է, ինչ իմ օրվա մեծ մասը դպրոցական աղջկա կենսակերպով է անցնում։ Փոքրիկ շտրիխ է պետք ժամանակ առ ժամանակ, որը կընդգծի քո մութ կողմերը։ Համաձայն եմ` համարձակ տարրեր պարունակող լուսանկարներ կան, որոնք, իհարկե, չեն վրիպել հանրության աչքից։ Հետևողական եմ բոլոր կարծիքների հանդեպ՝ թե դրական, թե բացասական, սակայն ուրախությամբ պիտի նշեմ, որ արձագանքների ճնշող մեծամասնությունը դրական է: Ինչպես եւ մենք փորձեցինք վուլգարը բացառել գեղեցիկի ֆոնին, ճիշտ այդպես էլ դա ընկալվեց:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Աղբյուր