Ալոեի հյութն ունի օգտակար հատկությունների մի ամբողջ շարք։ Հատկապես այն օգտագործվում է կոսմետիկ նպատակներով։ Կներկայացնենք ձեզ, թե ինչպես կարելի է ալոեի հեղուկի միջոցով վերափոխել մաշկը։
Կտրում ենք ալոեի մի կտոր և լվանում ջրի տակ։
Մի քիչ տրորում ենք թուփը ձեռքերի մեջ, որպեսզի փափկի։
Հանում ենք վրայի շերտը և մնացածով տրորում դեմքը, երբ մաշկը ծածկվում է հեղուկով, թողնում ենք՝ չորանա։
Այս հեշտ տարբերակն օգնում է լավացնել մաշկը և նրա գույնը։