«Պերեկիսի» օգտագործման անհավանական եղանակներ, որոնց մասին դու չգիտես

Ջրածնի պերքսիդը (перекис) համարվում է լիովին անվտանգ ու բնական հակասեպտիկ: Այն շատ արդյունավետ միջոց է, որ ցանկալի է, որ լինի յուրաքանչյուր մարդու դեղատուփում:

Վերջինիս օգնությամբ հնարավոր է ոչ միայն մշակել վերքերը, այլ նաև այն օգտագործել ոչ ավանդական նպատակներով:

Օգտագործման ենթակա է միայն 3%-ոց ջրածնի պերօքսիդը, որը վաճառվում է ցանկացած դեղատանը:

1. Սպիտակեցնում է հագուստը

Հագուստի կամ սրբիչի սպիտակեցման համար բավարար է անհրաժեշտ ջրի մեջ ավելացնել 1 բաժակ «պերեկիս» և հագուստը լվանալ այդ ջրում: Դա կօգնի իրերին նաև ժամանակի ընթացքում չդեղնել:
Այն նաև կօգնի մաքրել դժվարանցանելի կետերը: Անհրաժեշտ է միայն կեղտաբծի վրա ավելացնել մի փոքր այդ միջոցից, թողնել մեկ րոպե, լավ տրորել խոզանակով և լվանալ սառը ջրով:

2. Բուժում է ոտքերի սունկը

Խառնել ջրածնի պերօքսիդը ջրի հետ 1:1 հարաբերակցությամբ և ամեն երեկո վնասված հատվածների վրա թրջոց դնել:

3. Ազատում է պարանոցի ցավերից

Այն շատ լավ օգնում է այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ նստում են անհարմար դիրքով: Պարանոցի մկանների լարվածության դեպքում կարելի է վերցնել կտորը, այն թրջել ջրածնի պերօքսիդով ու դնել պարանոցի վրա: Վերևից դնել սրբիչ և այդպես թողնել 10-ից 20 րոպե: Այն շատ լավ տաքացնում է մկանները, չեզոքացնում ցավն ու թուլացնում լարվածությունը:

4. Օգնում է ազատվել մրսածությունից

Խառնել 1 ճ/գ ջրածնի պերօքսիդը 1 ճ/գ չգազավորված հանքային ջրի հետ և այդ խառնուրդը օգտագործել որպես քթի ցողաշիթ:

5. Բերանի խոռոչի ողողման համար

Բերանում առաջացած վերքերից ու խոցերից ազատվելու համար կարելի է բերանի մեջ լցնել 10 մլ ջրածնի պերօքսիդ ու այն պահել 5 րոպե, սակայն կուլ չտալ: Այդ միջոցը օգնում է նաև սպիտակեցնել ատամներն ու նվազեցնել կարիեսի առաջացման հավանականությունը: Կարելի է այն օգտագործել որպես բերանի ողողման միջոց:

6. Կոնտակտային լինզաների ախտահանում

Երբեմն կարելի է կոնտակտային լինզաներն ախտահանել նաև ջրածնի պերօքսիդով: Այն քայքայում է լինզաների վրա կուտակված սպիտակուցները:

7. Այն թեթևացնում է տան մաքրելու գործընթացը

Ջրածնի պերօքսիդն օգնում է ազատվել մանրէներից: Այն անհրաժեշտ է ավելացնել մաքրման համար օգտագործվող կտորի կամ մաքրող միջոցի մեջ: Այն շատ լավ մաքրում է ապակիներն ու հայելին: Կարելի է օգտագործել լոգասենյակի ախտահանման համար, քանի որ այն շատ լավ հեռացնում է բորբոսն ու կեղտագծերը:

8. Բուժում է կոկորդի ցավը

Որպեսզի հնարավոր լինի բուժել կոկորդի ցավը, անհրաժեշտ է խառնել ½ ճ/գ տաք ջուրը ¼ ճ/գ ջրածնի պերօքսիդի հետ և ողողել կոկորդը: Այն նաև մրսածության հիվանդությունների հիանալի պրոֆիլակտիկ միջոց է, քանի որ ոչնչացնում է ախտածին բակտերիաները:

9. Ականջները մաքրող միջոց

Խառնել մի քանի կաթիլ ջրածնի պերօքսիդը ջրի հետ և այդ լուծույթով մաքրել ականջները: Այդ կերպ հնարավոր կլինի շատ հանգիստ մաքրել ականջների մեջ կուտակված զանգվածը:

Աղբյուր