Հայաստանի ամենահայտնի «աստղ» թամադաները. ահա, թե որքան արժեն նրանց ծառայությունները

Հայկական շոու բիզնեսում հանդիսավարների կամ, ինչպես ասում են պատվիրատուները, թամադաների պակաս չկա։ Շոու բիզնեսում շատերի եկամուտի միակ աղբյուրը դերասանի կամ հեռուստառադիոհաղորդավարի աշխատանքը չէ։ Շատերը գումար են վաստակում` վարելով հարսանիքներ, ծնունդներ կամ կնունքներ։

Ավետ Բարսեղյանը, երևի ամենաթանկ հաղորդավարերից է, Ավետը հիմնականում վարում է հայ օլիգարխների զավակների հարսանիքներ կամ հայ հայտնիների։ Իհարկե, Ավետի վարելու գնից տեղյակ չենք, բայց վերոնշյալը հաշվի առնելով կարող ենք նշել, որ էժան հաճույք չէ

Սարգիս Գրիգորյանին կարելի է համարել այս ոլորտի առաջատարներից ու ամենահայտնիներից, ով ոչ միայն հարսանիքներ է վարում, այլև կարող է կազմակերպել ողջ հարսանյաց հանդեսը։ Boomnews.am-ի տեղեկություններով Սարգիսը միայն վարելու համար կես միլիոն դրամ է պահանջում։

Վերջերս հեռուստաէկրաններից բացակայող Էխո Մխոն՝ Մխիթար Ավետիսյանին կարող ես հանդիպել շատ հարսանիքներին որպես վարող, նրա առավելություններից մեկը այն է, որ նա նաև գեղեցիկ երգում է։ Մեր տեղեկություններով Մխիթարը 300 հազար ՀՀ դրամից քիչ չի պահանջում /հազվագյուտ դեպքերում է նա քիչ ցանկանում/։

Ամենաբարի ձաձան, ամենատարեց ու ամենաուրախ մարդը՝ Լևոն Հարությունյանը նույնպես համարվում է ոչ միայն հարսանիքների այլև շատ այլ միջոցառումների ամենացանկալի վարողը։ Ըստ մեր տեղեկությունների Յո Յո-ի ծառայությունները նույնպես էժաններից չէ, նա ուզում է 1000 ԱՄՆ դոլլար /բացառությունները չհաշված/։

Դե ամենավերջում ներկայացնենք ամենատաղանդավոր ամենահայտնի մարդկանցից մեկի՝ Վարդան Պետրոսյանի, շատ տաղանդավոր ու հրաշալի ձայն ունեցող որդուն՝ Հայկ Պետրոսյանին։ Ասում են Հայկը ով նորեկ է այս ոլորտում հիմնականում վարում է ոչ բազմամարդ հարսանիքներ։ Հայկի այցեքարտերից մեկը այն է, որ բացի հումորով վարելուց նա նաև շատ լավ երգում է ու հատկապես Շառլ Ազնավուրի «She» երգը։ Հայկը, ըստ Boomnews.am-ի տեղեկությունների, 1500 դոլլարին համարժեք դրամ է գնահատում իր ծառայությունները։

Իսկ վերջում կարող եք դիտել Հայկ Պետրոսյանի ամենազվարճալի Stand Up-երից մեկը

Աղբյուր