Պատրաստում ենք պիցցայի խմոր իտալական դասական բաղադրատոմսով. ուղղակի նրբություն, որ պատրաստվում է չտեսնված հեշտ և արագ

Ցանկանո՞ւմ եք համտեսել պիցցա իտալական դասական բաղադրատոմսով պատրաստված խմորով, զգալ իտալական համը, ապա այս պարզ բաղադրատոմսը գրի առեք, քանի որ սրանով նաև շատ հեշտ է խմորը պատրաստելը:

Բաղադրիչներ

400 մլ կեֆիր
Ձու — 2 հատ
1/2 թ/գ աղ
1 թ/գ շաքարավազ
2,5 բաժակ ալյուր
1/2 թ/գ սոդա

Մի փոքր քացախ

Պատրաստման եղանակը

Ձուն հարեք պատառաքաղով, ապա ավելացրեք աղն ու շաքարավազը: Այնուհետև լցրեք կեֆիրը և նորից հարեք: Սոդան քացախի մեջ բացեք և ավելացրեք ստացված զանգվածի մեջ: Լավ խառնեք: Մաղելով լցրեք ալյուրը և կրկին խառնեք: Ջեռոցի ամանի վրա յուղաթուղթ փռեք և կլոր գրտնակած խմորը դրեք վրան: Այնուհետև վրան լցրեք պիցցայի պահանջվող պարագաները և դրեք ջեռոցի մեջ, որ եփվի:
Բարի ախորժակ:

Աղբյուր