Խնդիրներ, որոնք լուծում է ակտիվացված ածուխը

Մետեորիզմ (փորափքանք)

Մետեորիզմը (փորափքանք) որովայնի փքվածությունն է, որն առաջանում է աղիքներում գազերի կուտակման հետևանքով: Առողջ մարդու ստամոքսում և աղիքներում մշտապես պարունակվում են այդ օրգանների բնականոն տոնուսն ապահովող ոչ մեծ քանակությամբ գազեր, սակայն երբեմն սկսում են անհանգստացնել։ Այդ դեպքում օգնության է հասնում ակտիվացված ածուխը, որը զգալիորեն նվազեցնում է գազերի քանակը։

Խոլեստերինի մակարդակի նվազում

Խոլեստերինի բարձր մակարդակը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը։ Ակտիվացված ածուխը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և կողմնակի բացասական ազդեցություն չի թողնում օրգանիզմի վրա։

Երիկամների առողջության պահպանում

Յուրաքանչյուր օր երիկամները մոտավորապես 115-140 լ արյուն են մաքրում՝ արդյունքում 1-2լ մեզ արտադրելով։ Երիկամները մաքրող հզոր օրգաններ են, սակայն շաքարավազի, աղի, յուղալի մթերքների ու սննդային հավելանյութերի օգտագործումը հանգեցնում է հիվանդությունների ու երիկամների անբավարարության։ Քանի որ ակտիվացված ածուխն օրգանիզմից մեզի հետ դուրս է մղում վնասակար կուտակումները, օգնում է նաև պահպանել երիկաների առողջությունը։

Սննդային թունավորման բուժում

Ծանր թունավորմանն անխուսափելիորեն հաջորդում են սրտխառնոցն ու փսխումը, որովայնի սուր ցավը։ Դրանցից պաշտպանվելու նպատակով պետք է առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալուն պես ակտիվացված ածուխ ընդունել։ Այն անմիջապես չեզոքացնում է թույները։

Փափուկ մաշկի գաղտնիքը

Ակտիվացված ածուխը կարծես մագնիսի նման քաշում է վնասակար նյութերը և մաքրում մաշկը՝ այն դարձնելով ավելի փափուկ ու առողջ։

Շքեղ վարսեր

Ակտիվացված ածուխը մաքրում է նաև մազարմատների ֆոլիկուլում կուտակված վնասակար նյութերը՝ առանձնահատուկ փայլ ու շքեղություն հաղորդելով վարսերին։

Կանխում է վաղաժամ ծերացումը

Հաճախ օգտագործելու արդյունքում ակտիվացված ածուխն օրգանիզմից դուրս է մղում թունավոր այն բոլոր նյութերը, որոնք քայքայում են բջիջները և արագացնում ծերացումը։

Կանխում է խումարը

Բոլորին են ծանոթ ալկոհոլ խմելուն հաջորդող գլխացավն ու սրտխառնոցը։ Ակտիվացված ածուխը լավագույնս օգնում է խուսափել այդ տհաճ երևույթներից։

Աղբյուր