Սրտի կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը տալիս է այս 7 նշանները. ոչ մի դեպքում մի անտեսեք դրանք

Ծայրահեղ հոգնածություն: Մի քանի օր, շաբաթ կամ մի նույնիսկ ամիսներ տևացող հոգնածությունը կարող է զգուշացնել սրտի կաթվածի մասին։ Սա պարզապես հոգնած զգալ չէ, այլ ծայրահեղ հոգնածություն ու թուլություն, որ սովորաբար ասոցացվում է հարբուխի հետ։

Մի անտեսեք հոգնածությունը, որ առաջանում է հանկարծակի, կապված չէ որևէ այլ բանի հետ, ինչպիսին քնի պակասն են կամ հիվանդությունը։

Անքնություն և անհանգստություն: Սրտի հիվանդությունը կարող է իջեցնել թթվածնի մակարդակը, ինչը, հնարավոր է, նյարդային և անհանգիստ վիճակ առաջացնի։

Մի անտեսեք անհանգստությունն ու անքնությունը, եթե նախկինում երբեք չեք ունեցել նման խնդիրներ։

Շնչասպառություն: Երբ չեք կարողանում խորը շունչ քաշել, հավանաբար մտածում եք, թե խնդիրը կապված է թոքերի հետ։ Այնուամենայնիվ, դա կարող է լինել նաև արյան մեջ թթվածնի քիչ քանակությունից։ Երբեմն կարող եք նաև մի փոքր բժժած զգալ։

Քրտնարտադրության աճ: Մինչ շոգ եղանակին կամ էլ ֆիզիկական վարժություն անելիս քրտնելը նորմալ է, մի հետազոտության համաձայն՝ երբ մարդիկ անտեղի սկսում են քրտնել կրծքավանդակի, թևերի, վզի կամ ծնոտի շրջանում, դա սրտի վատ աշխատանքի նշան է։

Կրծքավանդակի ցավ, ծանրություն ու անհարմարություն: Բժիշկներն ասում են, որ սա կարող է տեղի ունենալ սրտի կաթվածից նույնիսկ ամիսներ առաջ։

Թույլ զգալը: Թույլ զգալը ևս կարող է սրտի կաթվածից ամիսներ առաջ սկսվել։ Ժամանակ առ ժամանակ կարող եք նաև բժժել։

Սրտի անկանոն աշխատանք: Սա սովորաբար կարող է տևել 1-2 րոպե ու առաջացնել հոգնածություն և թմրածություն։ Սա հաճախ սկսվում է հանկարծակի ու արտահայատվում է արտի կամ անկանոն, կամ արագ աշխատանքով։

Աղբյուր