Ինչպես բարձրացնել դոֆամինի մակարդակը, որպեսզի երբեք տխրություն, լարվածություն և ընկճվածություն չզգաք

Մարդկանց գլխուղեղում արտադրվող դոֆամին նյութը մի շարք կարևոր գործառույթներ ունի: Կարգավորում է մեր շարժումները և ղեկավարում է մեր գլխուղեղի հաճույքի կենտրոնը: Դոֆամինի պակասը հանգեցնում է տրամադրության անկման, ընկճախտի և հոգեբանական այլ խնդիրների առաջացմանը: Բարեբախտաբար, գոյություն ունեն դոֆամինի մակարդակը առանց դեղամիջոցների բարձրացնելու 10 պարզ, բնական միջոցներ

1. Թմրանյութեր մի օգտագործեք

Թմրանյութերից, ալկոհոլից կամ այլ երևույթներից կախվածությունը մեզ ակնթարթային հաճույք է պատճառում, բայց երբեք չի լուծում մեր խնդիրները: Ցանկացած տեսակի կախվածության զարգացումը կանխելու համար պետք է ձգտել ապրել կյանքի համար օգտակար հաճույքներով հագեցած լիարժեք կյանքով: Շատ կարևոր է հաճույք ստանալ պարզ բաներից՝ զրույց, զբոսանք, ընթերցանություն:

2. Փոքրիկ խնդիրներ

Երբ մենք որևէ խնդիր ենք լուծում, բարձրանում է դոֆամինի մակարդակը մեր գլխուղեղում: Պետք է անելիքների ցուցակ կազմել և հերթով ջնջել կատարված գործերը, դա բարձրացնում է մեր ինքնագնահատականը և ապահովում բարձր տրամադրություն:

3. Ինչ-որ բան ստեղծեք

Ստեղծագործական ակտիվությունը բարձրացնում է դոֆամինի մակարդակը և ձեզ ավելի նպատակասլաց դարձնում: Կարևոր չէ, թե որ ոլորտին կվերաբերի ձեր ստեղծագործությունը կամ մասնագիտական ինչ որակ կունենա, կարևոր է, որ պարզապես ստեղծեք:

4. Վարժություններ

Պարբերաբար արվող վարժությունները նվազեցնում են սթրեսի հավանականությունը, ուրախ տրամադրություն են ապահովում և ամրացնում առողջությունը:

5. Նպատակներ

Ծրագրեք ձեր նպատակները և նշեք դրանց իրականացման օրացուցային օրերը:

6. Ավելացրեք տիրոզինի քանակը

Տիրոզինը շատ կարևոր քիմիական նյութ է, որ օգնում է դոֆամինի արտադրմանը: Տիրոզինի քանակը օրգանիզմում ավելացնելու համար անհրաժեշտ է շատ օգտագործել նուշ, ավոկադո, ձմերուկ, կանաչ թեյ և մուգ շոկոլադ:

7. Երաժշտություն լսեք

Երաժշտությունը նույնպես դոֆամինի մակարդակը բարձրացնող միջոց է, թեպետ այն ժամանակավոր է ազդում մեր տրամադրության վրա:

8. Մեդիտացիա

Հաջորդ օգտակար գործողությունը մեդիտացիան է, որ հանգստացնում է մեր ուղեղը և օգնում սթրեսի դեմ պայքարում:

9. Սննդային հավելումներ ընդունեք

Ացետիլ-1-տիրոզին, Գինկգո Բիլոբա, L-թեանին, Քրքումին սննդային հավելումները բարձրացնում են դոֆամինի մակարդակը:

10. Օրգանիզմի մաքրում

Օրգանիզմում կուտակվող թունավոր նյութերը խանգարում են դոֆամինի արտադրմանը:

Աղբյուր