Էթիկետի 15 կանոն, որ դուք անընդհատ խախտում եք. 8-րդ կետը խախտում են գրեթե բոլոր կանայք

  1. Չի կարելի ծափ տալ ձեռքերը դիմացինի դեմքի մոտ պահած։ Արեք դա ձեռքերը կրծքավանդակի մակարդակին պահած, թեթևակի դեպի ձախ թեքված:
  2. Կինը ավտոմեքենա նստելիս նախ պետք է նստի նստարանին և ապա նոր ներս տեղափոխի ոտքերը. այսպիսով դուք կխուսափեք ձեր ներքնազգեստը ցուցադրելուց, եթե շրջազգեստ եք կրում և բացի այդ՝ չեք խփվի մեքենային գլխով:
  3. Նախաճաշելիս հացին կարագ քսելիս ընդհանուր ամանից մի փոքր կարագ կտրեք, դրեք ձեր ամանում և այնտեղից նոր քսեք ձեր հացին, այդպես հիգիենիկ է, և ընդհանուր կարագի վրա ձեր հացի փշրանքները չեն մնա:
  4. Մատով ցույց տալ չի կարելի, ցույց տալիս արեք դա ձեռքի ափով:
  5. Եթե հազում կամ փռշտում եք, բերանը փակեք ձախ ձեռքով, քանի որ աջը սոցիալական ձեռք է, որով դուք ձեռք եք սեղմում:
  6. Երբ ձեր մասին կենաց են ասում, կողքերով մի նայեք, տեսողական կոնտակտ հիմնեք կենաց ասողի հետ և փոխադրարձ ինչ-որ լավ բան ասեք:
  7. Աղն ու պղպեղը միշտ պետք է միասին փոխանցել:
  8. Պայուսակը, կլատչը, ըմպելիքի գավաթը և այլն, միշտ պետք է ձախ ձեռքում պահել, քանի որ աջը սոցիալական ձեռք է և պետք է ազատ լինի:
  9. Հարսանիքին շնորհավորանքներ հղեք ոչ միայն հարսին, այլ ընդհանուր սիրահար զույգին:
  10. Նստելիս ոտքը ոտքին մի գցեք, այլ իրար միացրած գետնին պահեք՝ թեթևակի թեքած:
  11. Ռեստորանում վճարում է նա, ով հրավիրել է:
  12. Պետք չէ հայտարարել, որ պետքարան եք գնում, պարզապես ներողություն խնդրեք և ասեք, որ շուտով կվերադառնաք:
  13. Պարբերաբար ուշացումները վկայում են թերի դաստիարակության մասին:
  14. Երբեք չի կարելի ականջ դնել այլոց խոսակցությանը:
  15. Եթե մոռացել եք դիմացինի անունը, պարզապես ներողություն խնդրեք, ասեք դրա մասին և հարցրեք նրա անունը:

Աղբյուր