Նարե Գևորգյանն ու նրա պրոդյուսեր Արման Պետրոսյանը առաջին անգամ հաստատում են իրենց սիրավեպը

Երգչուհի Նարե Գեւորգյանի եւ նրա պրոդյուսեր Արման Պետրոսյանի համագործակցության գրեթե սկզբից անընդհատ լուրերր էին շրջանառվում, թե նրանց միջեւ ոչ միայն աշխատանքային, այլեւ սիրային կապ է հաստատվել: Սակայն նրանցից ոչ մեկը լուրը չէր հաստատում՝ այդպես էլ կարծիքները թողնելով ոչ պաշտոնական հարթության մեջ:

Եվ ահա, երգչուհի Նարե Գեւորգյանը, թերեւս իր համար ճիշտ ժամանակին սիրո խոստովանություն է արել Արման Պետրոսյանին ու այդպիսով նաեւ վերջ տվել տարատեսակ բամբասանքներին՝ հաստատելով իրենց՝ միասին լինելու լուրը: Երգչուհին իր Instagram-ում իր ու սիրելիի լուսանկարներից բաղկացած հոլովակ է տեղադրել՝ իր «Երբ կողքիս ես» երգի ներքո: Իսկ նրանց հետեւորդները շտապել են շնորհավորել ու ջերմ բարեմաղթանքներ հղել նրանց:

Life.panorama.am-ը, թեմայի շուրջ խոսելու նպատակով, կապ հաստատեց Արմեն Պետրոսյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց խոսել՝ միայն նշելով.

«Նարեի հրապարակումը արդեն իսկ խոսում է ամեն ինչի մասին: Այո, հաստատում եմ լուրը, բայց ավելին խոսել չեմ ուզում. Մենք կարծում ենք, որ երջանիկ պետք է լինել լուռ»:

Մեզ հետ զրույցում պրոդյուսերը նշեց նաեւ, որ այս պահին զբաղված են Նարե Գեւորգյանի նոր տեսահոլովակի աշխատանքներով, որի պրիմիերան կկայանա շուտով:

Life.panorama.am-ը շնորհավորում է Նարեին ու Արմանին՝ մաղթելով մեծ ու անսպառ երջանկություն:

Աղբյուր