7 բույս, որոնք արագորեն ազատում են ճիճուներից

Մակաբույծներից չազատվելը կհանգեցնի առողջական շատ խնդիրների:

Որոշ մակաբույծներ ձվադրում են և առաջացնում են անքնություն, գրգռվածություն և քոր, ուրիշները հանգեցնում են անեմիայի, քանի որ սնվում են արյան կարմիր բջիջներով, նաև կան այնպիսիք, որ ուտում են մարդու սնունդը: Ներկայացնում ենք աղիքային մակաբույծների առաջացման առավել տարածված գործոնները՝

  • Վատ հիգիենա
  • Վատ սանիտարական վիճակ
  • Շրջագայություններ
  • Իմունային թույլ համակարգ

Մակաբույծները տարիներ շարունակ կարող են լինել աղիներում՝ ոչ մի ախտանիշ չդրսևորելով:

Այնուամենայնիվ, ահա դրանց առաջացման ամենատարածված նշանները՝ Քաշի կորուստ, Փքվածություն և գազ, Փորլուծություն, Հոգնածություն, Որովայնի ցավ, Սրտխառնոց կամ փսխում

Ներքին մակաբույծների առաջացումը հանգեցնում է մեծ թվով առողջական լուրջ խնդիրների: Մակաբույծները բնական և անվտանգ ճանապարհով վերացնելու համար կարող եք բույսեր օգտագործել, որոնցից այս 7-ն առավել արդյունավետ են․

Ծոթրին: Ծոթրինի հակաբակտերիալ հատկությունները մակաբույծների աճը կանխում են օրգանիզմի բնական պաշտպանական համակարգի արթնացման միջոցով: Ծոթրինը նաև վերացնում է աղիքային միկրոօրգանիզմները:

Սխտոր: Ունի հզոր հակասնկային հատկություններ, որոնք իդեալականորեն հարմար են ներքին մակաբույծների վերացման համար: Սխտորը վերացնում է վնասակար միկրոօրգանիզմները և խթանում է օրգանիզմից ծանր մետաղների հեռացումը: Նաև վանում է լվերին, տզերին, մոծակներին:

Սև հունական ընկույզ: Մաքրում է արյունը և աղիները, բուժում է սնկային վարակները: Պետք է սև հունական ընկույզի հյութը խմեք կամ հեղուկն օգտագործեք ներքին մակաբույծների վերացման համար:

Դիատոմային հող: Կլանում է մեթիլ սնդիկը, E. Coli-ն, վիրուսները և էնդոտոքսինները, ոչնչացնում է աղիքային մակաբույծները, օրգանիզմից հանում է տոքսինները և կարգավորում է աղիքային ֆլորան:

Դառը օշինդր: Օշինդրի ծաղիկներն ու տերևները սովորաբար օգտագործվում են ստամոքսի հետ կապված խնդիրների լուծման համար: Դրա հակամիկրոբային հատկությունները բուժում են վարակները և վերացնում են աղիքային որդերը: Խորհուրդ չի տրվում հղիներին և կերակրող մայրերին:

Մեխակ: Միակ բույսն է, որը կարող է ամբողջովին քայքայել մակաբույծի ձվերը: Մեխակի եթերայուղի հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային հատկությունները վերացնում են ներքին մակաբույծները: Մեխակն ավելի արդյունավետ է օշինդրի և սև հունական ընկույզի համադրությամբ:

Օրեգանոյի յուղ: Ունի հզոր հակաբակտերիալ, հակասնկային, հակամակաբուծային և հակավիրուսային հատկություններ: Վերացնում է մանրէային միջավայրն աղիքային տրակտում:

Աղբյուր