5 պարզ միջոց երկար և խիտ թարթիչներ ունենալու համար. ցանկալի արդյունքը երաշխավորված է ընդամենը 1 ամսում

Սանրել

Սանրելը բարելավում են արյան շրջանառությունը և նպաստում թարթիչների աճին: Թարթչաներկի մաքուր վրձնի վրա մի քանի կաթիլ վիտամին E կաթեցրեք և զգուշորեն սանրեք թարթիչները՝ արմատներից դեպի ծայրերը, օրը 2 անգամ 5 րոպեով:

Յուղեր

Գերչակի, կոկոսի և ձիթապտղի յուղերը ճարպային թթուներ և վիտամիններ են պարունակում, որոնք սնուցում են մազի ֆուլիկուլները և թարթիչներն առողջ են պահում: Քնելուց առաջ թարթչաներկի մաքուր վրձնի վրա մի քանի կաթիլ յուղ կաթեցրեք և քսեք թարթիչներին: Կարելի է օգտագործել մեկ յուղ կամ էլ մի քանիսից խառնուրդ սարքել:

Վազելին

Վազելինը խոնավացնում և ամրացնում է չոր և վնասված թարթիչները: Քնելուց առաջ զգուշորեն վազելին քսեք ձեր թարթիչներին, այնպես, որ հանկարծ աչքի մեջ չընկնի, ապա առավոտյան լվացեք թարթիչները:

Ճիշտ սնունդ

Վիտամինների պակասը կարող է հանգեցնել թարթիչների և մազերի թափվելուն: Սննդակարգի մեջ ներառեք այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են սպիտակուցներով, վիտամիններով և ճարպային թթուներով, օրինակ՝ ընկուզեղեն, միս, ձուկ, ձու, մրգեր, բանջարեղեն:

Կանաչ թեյ

Կանաչ թեյը հակաօքսիդանտներ և վիտամիններ է պարունակում և պայքարում է մազաթափության դեմ: Մեկ թեյի գդալ կանաչ թեյ եռացրեք: Բամբակե տամպոնով սառեցված լուծույթը քսեք թարթիչներին օրը 1-2 անգամ:

Աղբյուր