Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը

Ներկայացնում ենք բնական և արդյունավետ միջոց, որը կօգնի վերջնականապես ազատվել հազից և օրգանիզմը հարստացնել վիտամիններով:

Հզոր միջոց հազի դեմ

Բաղադրիչները՝ 2 հասած բանան, 2 ճ/գ մեղր, 400 մլ ջուր

Պատրաստումը՝ Ջուրը լցրեք կաթսայի մեջ և դրեք կրակի վրա, թողեք եռա: Այդ ընթացքում մաքրեք բանանների կեղևը և պատառաքաղով լավ ճզմեք:

Երբ ջուրը եռա, անջատեք կրակն ու բանանները դանդաղ ավելացրեք ջրի մեջ:

Լավ խառենք, մինչև համասեռ զանգված ստացվի: Երբ խառնուրդը մի քիչ սառչի, ավելացրեք մեղրը, դեղը պատրաստ է:

Կիրառումը՝ Խառնուրդի մի քանի թեյի գդալ ընդունեք օրը 4 անգամ: Բայց օգտագործելուց առաջ մի քիչ տաքացրեք:

Մի քանի օր անց կնկատեք, որ հազը վերանում է, և ձեզ ավելի լավ եք զգում: Այս խառնուրդը նաև կնորմալացնի քունը, քանի որ բանանը հանգստացնող հատկություն ունի:

Աղբյուր