Արե՛ք սա ամեն առավոտ և երկար տարիներ 18 տարեկանի տեսք կունենաք

Մինչ գիտնականները փնտրում են մարդու ԴՆԹ-ի այն հատվածը, որը պատասխանատու է ծերացման համար, և փորձում են մարդկանց կյանքն անսահման երկարացնել, մարդիկ գտել են մի միջոց, որն օգնում է թաքցնել ծերացման հետքերը։

BlogNews-ը գտել է մի բաղադրատոմս, որի օգնությամբ դուք երկար տարիներ 18 տարեկանի տեսք կունենաք. անհրաժեշտ է միայն սուրճ, կաթ և ցանկություն։

Ձեզ պետք կլինի՝ Աղացած սուրճ. կարելի է օգտագործել տանը եղած սուրճը, սակայն այն պետք է այնքան մանրացնել, որ փշուրները չվնասեն դեմքը։

Կաթ. այն պետք է լինի հնարավորինս քիչ յուղային, քանի որ սուրճն իր մեջ պարունակում է բավականաչափ յուղեր։ Բաժակ՝ միախառնման համար: Գդալ՝ դիմակի տարածման համար. խորհուրդ չի տրվում վրձին օգտագործել, քանի որ սուրճի մասնիկները կարող են հավաքվել դրա մազերի վրա։

Պատրաստման եղանակը՝ Սուրճը լցրեք խոր ամանի մեջ և ավելացրեք կաթը։ Վերջում պետք է ստվար պաստա ստանալ, այդ իսկ պատճառով հետևեք կաթի չափաբաժնին։ Ստացվածը քսեք դեմքին՝ բաց թողնելով աչքերի շրջակայքը։

Սպասեք 15-20 րոպե, որպեսզի օգտակար նյութերը հասցնեն ազդել դեմքի մաշկի վրա։ Լվացեք դեմքը գոլ ջրով։

Սուրճի հատիկների վերականգնողական հատկության շնորհիվ դեմքի մաշկը կերիտասարդանա, կբարելավվեն արյան շրջանառությունը և դեմքի բնական գույնը։

Աղբյուր