ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ. Երգիչ Էրիկն ու ընկերուհին՝ Սվետլանան, բաժանվել են

EXCLUSIVE

Երգիչ Էրիկն ու Սվետլանա Իշխանյանը բաժանվել են։ Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ նրանք խզել են բոլոր հարաբերությունները։ Մոտ 3 ամիս է` զույգը բաժանված է։

Դեռ մեկ ամիս առաջ այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Tert.am Lifeը կապ էր հաստատել Էրիկի հետ, սակայն նա նշել էր, որ երբեք չի խոսել անձնական կյանքի մասին, հիմա էլ չի պատրաստվում։

Այն ժամանակ որևէ հրապարակում չարեցինք` հաշվի առնելով, որ գուցե ամեն բան կորած չէ, սակայն զույգը չվերամիավորվեց։

Էրիկն ու Սվետլանան հազվադեպ էին համատեղ լուսանկարներ հրապարակում, սակայն եղածն էլ հեռացրել են սոցցանցային իրենց էջերից։

Զույգի ընկերություն անելու մասին հայտնի դարձավ 3 տարի առաջ` 2015–ի ապրիլին` Էրիկի ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ, որին նրանք միասին էին ներկայացել։

Աղբյուր