«Վստահաբար կարող եմ ասել, որ սա իմ ամենահիշարժան ծննդյան օրն էր». ինչպես է Մեգգի Գրիգորյանը նշել ծննդյան օրը, և ովքեր են ներկա եղել

Դերասանուհի, հաղորդավարուհի Մեգգի Գրիգորյանը հոկտեմբերի 13-ին դարձավ 30 տարեկան: Չնայած չի սիրում ծննդյան օրերը նշել, բայց երեսունամյակին շատերն էին սպասում՝ գեղեցիկ և հիշարժան դարձնելու համար: BlogNews.am-ի հետ զրույցում Մեգգին մանրամասներ է պատմել օրվա մասին և կիսվել տպավորություններով:

«Քանի որ ես ԱՄՆ-ում միայնակ եմ ապրում, և ծնողներս կողքիս չեն, այդքան էլ տրամադրված չէի միջոցառում կազմակերպելուն, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ նրանք որոշեցին իմ ծննդյան նախօրեին գալ ԱՄՆ: Ընդամենը տասը օրում ամեն ինչ կազմակերպեցի, բոլոր հարցերով ինքս եմ զբաղվել, չնայած մայրս հեռավոր Ռուսաստանից խորհուրդներ էր տալիս։ Նշեմ նաև ընկերներիս, ովքեր ևս ինձ օգնում էին»,- պատմում է Մեգգին:

  

Դերասանուհին երեկույթի համար ընտրել էր բալետի պարուհու ոճը՝ թեթև և եթերային կերպարում էր: «Հագուստի առումով մի քիչ ավելի կրեատիվ էի փոձել գտնվել: Մտահղացումն իմն էր, իսկ իրականացնելու հարցում օգնեց ընկերուհուս մայրը՝ Մարինե Թունյանը, ով ԱՄՆ-ում բավականին հայտնի դիզայներ է, աշխատում է Oscar de la renta-ի, Castello D՛oro-ի հետ: Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում նա կարողացավ ստեղծել իմ գեղեցիկ զգեստը»:

Երեկույթին ներկա էին Մեգգիի ամենամտերիմ և հարազատ մարդիկ: Ասում է, որ չէր սպասում, որ նման մեծ մասշտաբի ծննդյան խնջույք կստացվի. «Երբ գրում էի այն մարդկանց ցուցակը, ովքեր պետք է ներկա լինեն, զարմացել էի, որ ուղիղ հարյուր հոգի ստացվեցին: Ես զարմացել էի, թե ինչպես եմ կարողացել տասը տարվա ընթացքում ունենալ այսքան մեծ ընկերություն, շրջապատ»:

Երեկոյին ներկա էին նաև Մեգգի՝ շոու բիզնեսի կոլեգա-ընկերները՝ Արմինկան, Արման Աղաջանյանը, «Դեմք շոուի» տղաները, Նարեկ Մակարյանը, երգչուհի Լիլի Բաղդասարյանը, Գոռ Եփրեմյանը, ովքեր, ի դեպ, իրենց կատարումներով Մեգգի օրը կրկնակի տոն են դարձրել. «Իսկ երեկույթի ամենավերջում բոլորին շոկի ենթարկեց իմ լավ ընկեր Արամ Mp3-ը, ով բախտի բերմամբ այդ օրերին ԱՄՆ-ում էր»:

    

Դերասանուհին նշում է, որ սա իր ամենահիշարժան ծննդյան օրն էր, քանի որ անակնկալների պակաս չի զգացել, որոնցից մեկն էլ եղբայրն է մատուցել. «Ծնողներս ինձ տրամադրել էին, որ եղբայրս չի կարողանալու ներկա լինել։ Երբ պատրաստվում էի, թե ինչպես պետք է նշեի, կիսատ էի զգում ինձ: Երբ արդեն սկսվել էր խնջույքը, և բոլորն արդեն ուրախանում էին, ներս է մտնում եղբայրս՝ մեծ ծաղկեփունջ ձեռքին»:

Ինչ վերաբերում է բարեմաղթանքներին, ասում է, որ ամեն տարի դրանք տարբեր են լինում և այնքան շատ, որ չի հասցնում միանգամից մարսել. «Երեսունն ավելի հասուն տարիք է, ավելի հասուն աղջիկ ես քեզ զգում, ում բոլորը ցանկանում են տեսնել երջանիկ, ցանկանում են, որ գտնի իր երկրորդ կեսին: Բնականաբար, այս տարի բարեմաղթանքների մեջ գերակշռում էին «լինես երջանիկ», «գտնես քո երկրորդ կեսին» բարեմաղթանքները:

 

Աղբյուր