ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանն այսօր կդառնար 64 տարեկան։ Դուստրը՝ Էմմին, սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մայրիկի՝ կյանքով լեցուն սև ու սպիտակ մի քանի լուսանկար ու դրան կից հուզիչ գրառում կատարել՝ շնորհավորելով նրան տարեդարձի առթիվ. «Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էի․․․ Էլի ներվայնացա, էլի բան չի փոխվել»։
Հիշեցնենք, որ Նադեժդա Սարգսյանը կյանքից հեռացել է հուլիսի 2-ին` 63 տարեկան հասակում։ Նա երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Նրան հուղարկավորել են քաղաքային պանթեոնում` ամուսնու` քանդակագործ Դավիթ Բեջանյանի կողքին: