Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն այսօր ամուսնանում են. ՖՈՏՈՇԱՐՔ

EXCLUSIVE

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ այսօր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հարսանիքն է։ Նա ամուսնանում է ռեժիսոր Վահե Սայանի հետ։

Զույգի պսակադրության  արարողությունն արդեն կայացել է։ Շուշաննան և Վահեն միմյանց տեր և հնազանդ լինելու, հավերժ սիրելու երդում են տվել և փոխանակվել ամուսնական մատանիներով Սաղմոսավանքում։

Նորպսակները խնջույքը կշարունակեն ժամանցի կենտրոններից մեկում։ Նրանց հարսանիքին ներկա են ընկերները, հարազատներն ու ստեղծագործական թիմը, որի հետ աշխատում են։ Վահեի և Շուշաննայի ցանկությամբ արարողությունն անցել է առանց լրատվամիջոցների ներկայության։

Զույգը չի ցանկանում հանրայնացնել անձնական կյանքը։ Նրանց հարաբերությունները ժամանակին լայն քննարկման առարկա դարձան, քանի որ Վահեն նախկինում ամուսնացած է եղել, սակայն ռեժիսորը խոսել էր այս թեմայով և հայտնել, որ Շուշաննայի հետ սկսել են հանդիպել իր ամուսնալուծությունից երկար ժամանակ հետո։

Վահեն ու Շուշաննան ընկերություն են անում մոտ մեկուկես տարի։ Վահեն նշել է, որ ինքն ամուսնալուծվել է մոտ երկուսուկես տարի առաջ։

Աղբյուր