Ազատվեք կնճիռներից մեկ գիշերում

Սպիտակաձավարը օսլայի և բուսական սպիտակուցների մեծ պարունակության շնորհիվ՝ խնամում է զգայուն մաշկը, շերտազատում է մահացած բջիջները, ձգում է կնճիռները:

Ներկայացնում ենք 4 բաղադրատոմս, որոնք շատ կհավանես: Տնային պայմաններում երիտասարդացնող դիմակները կփոխարինեն կոսմետոլոգիական թանկարժեք պրոցեդուրաներին:

Գարեջրով դիմակ մաշկի նրբության համար

Բաղադրիչները՝ 2 ճ. գ. գարեջուր, 2 ճ. գ. սպիտակաձավար, 100 մլ կաթ, 1 թ. գ. բուսական յուղ

Կիրառումը՝ Սպիտակաձավարը եփիր կաթով, ավելացրու գարեջուրը և յուղը: Թող շիլան 5 րոպե թրմվի կափարիչի տակ: Տաք խառնուրդը քսիր դեմքիդ, թող 30 րոպե, լվա տաք ջրով:

Սպիտակաձավարով սնուցող դիմակ

Բաղադրիչները՝ 2 ճ. գ. սպիտակաձավար, 1 ձվի դեղնուց, 1 թ. գ. մեղր, 1 թ. գ. ձիթապտղի յուղ

Կիրառումը՝ Բոլոր բաղադրիչները լավ խառնիր և քսիր մաշկիդ: Դիմակը թող մինչև ամբողջովին սառչի: Սնուցող խառնուրդը լվա նախ տաք, ապա սառը ջրով:

Ձգող դիմակ

Բաղադրիչները՝ 25 գ սպիտակաձավար, 50 մլ յուղոտ սերուցք

Կիրառումը՝ Սպիտակաձավարը խառնիր սերուցքին մինչև համասեռ զանգված դառնալը: Սերուցքն ըստ ցանկության կարելի է փոխարինել թթվասերով կամ կարագով, բայց ամենից լավ է սերուցքը: Դիմակը քսիր դեմքիդ մաքուր մաշկին, թող 15 րոպե: Զգուշությամբ մերսիր դեմքդ: Լվացվիր նախ տաք, ապա սառը ջրով:

Յուղով սկրաբ սպիտակաձավարով

Բաղադրիչները՝ 2 ճ. գ. սպիտակաձավար, 2 ճ. գ. ձիթապտղի յուղ

Կիրառումը՝ Ձեռքերդ ընկղմիր նախ յուղի, ապա սպիտակաձավարի մեջ: Մերսիր դեմքիդ մաքուր մաշկը: Պրոցեդուրան մի քանի անգամ կրկնիր: Լվացվիր լվացվելու սովորական միջոցով: Երիտասարդացնող դիմակները 40 տարեկանից հետո խորհուրդ է տրվում անել շաբաթական 3 անգամ 2 օրը մեկ:

Աղբյուր