Ահա, թե ինչ տեղի կունենա Ձեր օրգանիզմի հետ, եթե փչեք բութ մատին

Մարդկային օրգանիզմը շատ հանելուկային, նույնիսկ տարօրինակ համակարգ է: Ներկայացնում ենք օրգանիզմի կառավարման մի քանի գաղտնիք:

Image result for контролировать организм

1. Կոկորդն է քերծվում: Կոկորդի քերծումից ազատվելու համար պետք է ընդամենը քորել ականջը: Մասնագետների պնդմամբ՝ դա խթանում է ականջախեցու նյարդային վերջույթները՝ կոկորդում մկանային սպազմ առաջացնելով:

2. Հանգստացնել նյարդերը: Պարզապես լվացվեք սառը ջրով: Այն ստիպում է կարճ ժամանակով պահել շունչը և կսառեցնի նյարդային ընկալիչները: Մարմինը կսկսի ավելի շատ թթվածին սպառել, և նյարդային համակարգը կհանգստանա: Մոտավորապես նույն ազդեցությունն ունի մեկ բաժակ սառը ջուրը:

3. Վախ ներարկումից: Նախքան բուժքույրը կներարկի, մի քիչ հազացեք, դա կօգնի ուղեղը շեղել ցավոտ պրոցեդուրայից: Միայն թե ձեր մանիպոււլյացիայի մասին տեղեկացրեք ներարկողին:

4. Խցանված քիթ: Լեզուն քիմքին հենեք, մատներով սեղմեք հոնքերի վերևի մասը: 20 վայրկյան անց ձեզ ավելի լավ կզգաք:

5. Կանխել այրվածքների սպիները: Եթե այրվել եք, մի շտապեք սառույց բերել, պարզապես մատների բարձիկներով թեթևակի սեղմեք խնդրահարույց մասը: Այդպես այդ հատվածի ջերմաստիճանը մարմնի նորմալ ջերմաստիճանին կվերադառնա ավելի դանդաղ, նշանակում է՝ ավելի բնականորեն:

6. Ատամի ցավ: Եթե աճող ատամի ցավ եք զգում, սառույցով փաթեթ դրեք ափի հետևի մասին, հետո տեղափոխեք ցուցամատի և բութ մատի միջև եղած փոսիկի վրա: Այդտեղով են անցնում ձեռքի և դեմքի նյարդային վերջավորությունները: Դրանք ուղեղին համապատասխան ազդանշան կտան, ցավը կմեղմանա:

7. Ջղագրգռություն: Եթե կարևոր տեղ գնալուց առաջ հուզվում եք, հանգստանալու և նորմալ վիճակի գալու համար փորձեք փչել ձեր բութ մատին: Այն պատասխանատու է, այսպես կոչված, թափառող նյարդի համար, որը կարգավորում է սրտի բաբախյունի հաճախականությունը: Պատրաստ է:

Աղբյուր