5 կանոն, որոնք կօգնեն ձեզ ընտրել ճիշտ չափի կրծկալ

Կրծկալը կանանց զգեստապահարանի ամենակարևոր ու ամենաինտիմ իրն է։ Ինչքան լավ ու հարմարավետ է նստում կրծկալը, այնքան կինն իրեն լավ է զգում։ Սակայն կրծկալ ընտրելիս քչերին է հաջողվում խուսափել սխալներից։

Հաճախ խնդիրներ են ծագում 75В և 80С չափսերի հարցում: Զարմացա՞ծ եք։ Թվում է, թե դրանք միջին չափսն են, որ բոլորին հարմար են։ Արդյունքում կինը սխալ չափսի կրծկալ է գնում՝ պատկերացում չունենալով ճիշտ ու հարմար նստող կրծկալի մասին։ Բայց կարևորը սխալը ժամանակին նկատելն է։

Ինպես իմանալ՝ որն է ձեր չափսը: Նայեք գոտուն։ Եթե կոճկել եք ամենափոքր կեռիկը, բայց կրծկալը, մեկ է, ազատ շարժվում է, ուրեմն՝ կրծկալը մեծ է։ Պետք է հասկանալ, որ ոչ թե ուսափոկերը, այլ հենց գոտին է ապահովում կրծքի պահպանությունը, և С ու ավելի մեծ չափսը հագնող աղջիկների համար դա կրկնակի կարևոր է։

Ընկնող ուսափոկեր: Եթե ուսափոկերն ուզում եք բարձրացնել, կամ դրանք անընդհատ մաշկի մեջ են խրվում, դա ևս սխալ ընտրված կրծկալի նշան է։ Օրինակ, եթե հագնում եք 80B չափսը, և երեկոյան ուսերն սկսում են ցավել, փորձեք 75D-ն։ Շատ աղջիկներ վախենում են D չափսից՝ մտածելով, թե գեր կերևան։ Սակայն դա հիմարություն է։ Բոլորի կուրծքն էլ տարբեր ձևի ու չափի է, ուստի պետք չէ բարդույթավորվել։

Կրծկալի գոտու ճիշտ դիրքը որոշելը հեշտ է․ այն պետք է հատակին զուգահեռ լինի, վերև կամ ներքև չլինի։ Ի դեպ, կրծկալը պետք է այնպես ընտրել, որ այն ոչ թե ամենաձիգ կեռիկով կոճկվի, այլ ամենաազատ։ Հագնելու ընթացքում գոտին անխուսափելիորեն կլայնանա, և դուք կարող եք կոճկել հաջորդ կեռիկից։

Գավաթիկների չափսը: Սա նույնպես շատ կարևոր է։ Եթե ձեր կուրծքը բառացիորեն դուրս է պրծնում վերևից, գավաթիկները կպած չեն մարմնին, ուրեմն՝ ձեզ մեկ համար մեծ կրծկալ է պետք։

Կրծկալները չպետք է նույն չափսի լինեն։ Դրանցից ամեն մեկը յուրահատուկ է և տարբեր կերպ է նստում ձեզ վրա, ուստի ամեն մանրամասն պիտի հաշվի առնել։ Մոդելից մոդել չափսն էլ է փոխվում, և դա բնական է։

Եզրափակելով ասենք, որ ներքնազգեստի հարցում չպետք է արհամարհել չափսերը։ Դուք 37 համարի կոշիկ չեք առնում, չէ՞, եթե 36-ն եք հագնում։ Կրծքի հարցում է՛լ ավելի ուշադիր պիտի լինեք։ Լավ կրծկալը գեղեցիկ կրծքի, ինչպես նաև հագուստի շահեկանորեն նստելու գրավականն է։

Աղբյուր