Քիմ Քարդաշյանը՝ նախքան պլաստիկ վիրահատությունը. Ահա, թե ինչպիսինն էր նա. ՖՈՏՈ

Ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը երկրպագուներին ցույց է տվել իր արտաքին տեսքը, երբ դեռ դեռահաս էր։ Լուսանկարը նա տեղադրել է Ինսթագրամի իր էջում։ Լուսանկարում Քարդաշյանը 13 տարեկան է,  պատռված  ջինսե տաբատով նստած է մեքենայի վարորդի նստատեղին։

«90-ականներ։ Միայն ես և իմ փեյջերը, նստած եմ ծնողներիս մեքենայի մեջ և պատկերացնում եմ, որ մեքենա վարել գիտեմ։ Ես 13 տարեկան եմ»,- գրել է 37-ամյա հեռուստաաստղը։

Լենտա.ռու-ն գրում է, որ օգտատերերին դուր է եկել Քարդաշյանի մանկական բնական դեմքը։

«Ավելի գեղեցիկ, քան այժմ։ Բնական գեղեցկություն։ Իսկ այժմ՝ ամբողջությամբ բոտեքս և վիրահատություն»,- գրել է օգտատերերից մեկը։ «Այն ժամանակ եղել է մաքուր և անմեղ։ Հիմա դա այնքան է քեզ պակասում»,- համաձայնվել են մյուսները։

Սա առաջին դեպքը չէ, որ Քիմ Քարդաշյանը անցյալից լուսանկարներ է հրապարակել։ Սեպտեմբերին հրապարակել էր դպրոցական տարիքից լուսանկարներ։

Աղբյուր