Սոդայով և մեղրով դիմակ․ 15 րոպե անց կհիանաք Ձեր մաշկով

Սոդայի և մեղրի համադրությունն օգտակար է մի շարք հիվանդությունների բուժման համար, սակայն արդյոք գիտեք, թե ինչ հրաշքներ կարող է գործել այն մաշկի համար։ Այս հարցի պատասխանը կիմանաք հենց հիմա։

Մեղրով և սոդայով այս դիմակի բաղադրատոմսը լավագույնն է, որ պետք է փորձել։ Այն կօգնի ազատվել ակնեից, մուգ շրջանակներից, մաշկի վրայի տհաճ սև կետերից և կպարգևի գեղեցիկ մաշկ, որը դեռ երբեք չեք ունեցել։

Դիմակի մեջ օգտագործվող սոդան կմաքրի մաշկը մեռած բջիջներից և ամեն տեսակի կեղտից։ Այն մաշկը կդարձնի փափուկ, մաքուր և թարմ առաջին իսկ կիրառումից հետո։

Մեղրը բնական հակաբակտերիալ միջոց է, որը հիանալի է ակնեն բուժելու և այն կանխելու համար։ Մեղրը հիանալի միջոց է մաշկի ծերացումը դանդաղեցնելու համար, այն անգամ օգտակար է զգայուն մաշկի դեպքում։ Մեղրը նաև ձգում է մաշկի ծակոտիները և հաղորդում երիտասարդ տեսք։

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ են՝ 4 ճաշի գդալ սոդա,  1 ճաշի գդալ մեղր, 2 թեյի գդալ ջուր։

Պատրաստման եղանակը` Սոդան և մեղրը լցնել տարայի մեջ, այնուհետ ավելացնել ջուրը, որպեսզի ստացվի կպչուն խառնուրդ։

Պատրաստի դիմակը քսել մաքուր մաշկին՝ խուսափելով աչքերի և քթանցքների հատվածներից։ Պահել այն 15 րոպե՝ մինչև դիմակը կսկսի չորանալ։ Հնարավոր է առաջանա թեթև ծակծկոց։

Մաքուր կտորը թրջել տաք ջրով և դիմակը մաշկից հեռացնել այդ կտորով՝ կատարելով շրջանաձև շարժումներ։ Այնուհետ լվացվել գոլ ջրով և չորացնել մաշկը։

Եթե դիմակի պարունակությունը շատ է ստացվել, ապա այն կարելի է օգտագործել նաև պարանոցի և կրծքավանդակի հատվածում՝ ցնցուղ ընդունելուց առաջ։ Այս դիմակը կարելի է կրկնել շաբաթը 1 անգամ և արդյունքներն իսկապես կգոհացնեն։

Աղբյուր