Ողջ կյանքում տառապում էի քթանցքերի խցանումից, մինչև բժիշկն այս տեխնիկան ցույց տվեց. անմիջապես վերացավ

Ներկայացնում ենք հայմորիտի դեմ կետային մերսում, որը կարելի է ինքնուրույն անել: Հայմորիտի դեպքում այսպիսի նպատակաուղղված մերսումը հրաշալի թերապիա է, որը կարող է ազատել գլխացավից, խցանումից և այտուցից:

Ազդեցությունն ակտիվ կետերի վրա կարող է վերացնել օրգանիզմի ընդհանուր թունավորումը, նվազեցնել մարմնի ջերմաստիճանը և նույնիսկ արագացնել հյուսվածքների վերականգնման գործընթացը:

Ազդեցության կետերը`   1. Ճակատի կենտրոն: Ազդեցությունն այդ մասի վրա կօգնի վերացնել մկանային լարվածությունը: 2. Հոնքերի մեջտեղի հատված: Այդ հատվածի նպատակաուղղված մերսումը կազատի գլխացավից և կվերացնի այտուցը:

3. Քթի «թևեր»: Ինտենսիվ ազդեցությունը համաչափ մասերի վրա կարող է վերացնել քթի այտուցը և խցանումը, նաև նորմալացնել շնչառությունը: 4. Այտոսկր: Այսպիսի մերսումը նպաստում է քթանցքերից արտադրության արտազատմանը:

5. Անրակի և կրծոսկրի մեջտեղի հատված: Այդ հատվածի մերսումը կօգնի կոկորդի քերծվածքի և ցավի դեպքում: 6. Գանգի հիմք: Պարանոցի ողերի վրայի հավածի մերսումը գանգի հիմքի մոտ նպաստում է ուղեկցող գլխացավի վերացմանը:

Բոլոր շարժումները պետք է փափուկ և սահուն լինեն: Դրանք կարող են լինել սեղմող, շրջանաձև կամ հարթեցնող: Սեանսն անհրաժեշտ է անցկացնել 10-15 րոպե, օրական առնվազն 3 անգամ, ազդեցության յուրաքանչյուր հատվածի վրա՝ 15-30-ական սեղմում: Բուժման տևողությունը 10-15 օր է:

Քրոնիկական գործընթացի դեպքում թերապիան կարող է մինչև 1 ամիս տևել: Որպես կանոն՝ հակացուցումների բացակայության դեպքում դրական արդյունք ստացվում է արդեն 2-3 սեանս հետո: Հայմորիտի դեպքում կետային մերսումը նաև հակացուցումներ ունի:

Հակացուցումներ: Ալերգիկ դրսևորումներ, պզուկներ կամ նորագոյացություններ ազդեցության գոտում: Չի կարելի մերսում անել հայմորոտոմիայից հետո:

Կետային մերսումը հակացուցված է հղիության դեպքում: Թարախի առկայությունը քթի խոռոչում մարմնի բարձր ջերմաստիճանի համադրությամբ ևս հակացուցում է մերսման համար:

Բարորակ և չարորակ նորագոյացություններ: Հոգեկան խանգարումներ

Հիշիր, որ նշված կետային մերսումը կարելի է անել միայն բուժող բժշկի նշանակումից հետո: Կետային մերսումը միշտ համադրվում է դեղամիջոցներով թերապիայի և ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների հետ:

Աղբյուր