ԹԵՍՏ. հոգեբանական կարճ թեստ, որը կբացահայտի, թե ինչպիսին են ձեզ տեսնում ուրիշները, և ինչպիսին եք դուք իրականում

Սա մի շատ պարզ, սակայն չափազանց դիպուկ թեստ է: Այն շատ անսպասելի բաներ կարող է բացահայտել ձեր մասին: Պարզապես հետևեք հրահանգներին:

Մի թղթի վրա գրեք 3 կենդանու անուն հետևյալ հերթականությամբ՝ Ձեր սիրելի կենդանին: Կենդանի, որը կցանկանայիք պահել: Թվով երկրորդ ձեր սիրելի կենդանին (կարող է լինել ինչպես վայրի, այնպես էլ ընտանի)

Այժմ յուրաքանչյուր կենդանուն բնորոշող ածականներ գրեք:

Պատասխաններ

Երրորդ կենդանին ցույց է տալիս, թե ինչպիսին եք դուք ձեզ տեսնում:

Երկրորդ կենդանին ցույց է տալիս, թե ինչպիսին են ձեզ տեսնում ուրիշները:

Առաջին կենդանին ցույց է տալիս, թե ինչպիսին եք դուք իրականում:

Աղբյուր