Այս բաղադրատոմսով թթու վարունգ պատրաստելը ոչ միայն հեշտ, նաև շատ հաջող է ստացվում

Բաղադրամասեր: 3 կգ վարունգին ՝ աղ – 100 գ, շաքարավազ – 100 գ, քացախ – 450-500 գ՝ 6%-անոց, դափնու տերև – 10 հատ, սև հատիկ պղպեղ – 50 հատիկ, կարմիր պղպեղ – 5 հատ, բուրավետ պղպեղ – 50 հատիկ, մեխակ – 40 հատ

Պատրաստման եղանակը

  • Վարունգները լավ լվանալ և թողնել սառը ջրի մեջ 6-8 ժամ: Երկու կողմից էլ պոչիկները հեռացնել, հոսող ջրով լվանալ:
  • Վարունգները դասավորել բանկայի մեջ, ավելացնել համեմունքները:
  • Եռացած ջուր լցնել, մինչև վարունգները ծածկվեն, կափարիչը փակել, թողնել մնա:
  • Ի դեպ, ցանկալի է, որ պղպեղի հատիկները ևս լվացվեն, իսկ պղպեղը, լվանալուց բացի, կտրել օղակ-օղակ:
  • Ջուրը թափել:
  • Պատրաստել մարինադը. 1,5 լիտր ջուրը, քացախը, աղը, շաքարավազը խառնել:
  • Եռացնել, լցնել վարունգների վրա: Կափարիչներով ծածկել և ստերիլիզացնել բանկաները եռացող ջրի մեջ 15-20 րոպե:
  • Որպեսզի վարունգները չփափկեն, անհրաժեշտ է փակելուց հետո սառեցնել բանկաները:

Աղբյուր