14 Հետաքրքիր փաստ Չարլի Չապլինի մասին

1.Չապլինը Հիտլերից մեծ էր 4 օրով և հիանալի կերպով նմանակել է նրան «Մեծ դիկտատորը» ֆիլմում: 2.Չապլինի հասակը կազմել է 165 սմ,իսկ քաշը` 60 կգ:

3.Չապլինն ուներ երկնագույն աչքեր և մուգ շագանակագույն գանգուր մազեր,որոնք սակայն 35 տարեկանում մեծամասամբ թափվել էին: 4.Չապլինը ձախլիկ էր ու նույնիսկ ջութակն ձախ ձեռքով էր նվագում:

5.Չապլինը թատրոնում մշտական աշխատանք ստացել է դեռևս այն ժամանակ,երբ դեռ նույնիսկ կարդալ չգիտեր` 14 տարեկանում: 6.Ավելի քան 40 տարի ապրելով ԱՄՆ-ում,նա այդպես էլ քաղաքացիություն չի ստացել,և դեռ ավելին,1952 -ից նրան արգելեցին մուտք գործել Ամերիկա:

7.1917-ից Չապլինն արդեն իր ժամանակների ամենա թանկ վարձատրվող դերասանն էր: 8. Չապլինի սիրելի սպորտաձևը բոքսն էր,իսկ պարը`տանգոն: «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմում նա համատեղեց այդ երկուսը:

9.Նրա «Մեծ դիկտատորը» ֆիլմը անցել է բազում դժվարությունների միջով`բելերով բազում սպառնալիքներ ու խնդիրներ,սակայն,այնուամենայնիվ այն նկարահանվել է և ցուցադրվել:Ըստ որոշ աղբյուրների ֆիլմը նույնիսկ հասել է Հիտլերին ու նա դիտել է այն:

10.Չապլինն ամուսնացել է 4 անգամ և ունեցել է 11 երեխա:Նրա բոլոր կանայք էլ բավականին երիտասարդ են եղել նրանից: 11.Չապլինի սիրելի հումորիստը եղել է Բեննի Հիլը:

12. Շատ է սիրել մեքենաներ,սակայն շատ վատ վարորդ է եղել: 13. Մի անգամ մասնակցել է իր նմանակների մրցույթին ու զբաղեցրել երրորդ տեղը: 14. Իր վերջին ֆիլմը նկարահանել է մահից տասը տարի առաջ:

Աղբյուր