13 իմաստուն մտքեր սիրո մասին, որոնք ՊԵՏՔ Է կարդան բոլորը

1. Սերը նման է հաջողության. այն չի սիրում, որ իրեն հետապնդեն: Գյոթե

2. Չնայել միմյանց, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ, ահա թե ինչ է նշանակում սիրել: Անտուան դը Սենտ Էքզյուպերի

3. Մեռնել սիրուց նշանակում է ապրել: Ֆորներե 4. Կյանքն առանց սիրո ես համարում եմ մեղսալից ու անբարոյական վիճակ: Վան Գոգ

5. Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժություն է: Բյոռնե 6. Եվ սիրել, և իմաստուն լինել անհնարին է: Բեկոն

7. Սիրո համար բաժանումը նույնն է, թե կրակի համար քամին, թույլը մարում է, ուժեղը բորբոքվում: Բյուսի Ռաբյուտեն

8. Արժանավոր մարդը կարող է սիրահարված լինել խենթի, բայց ոչ տխմարի պես: Լառոշֆուկո 9. Սիրում ես ինձ, սիրի՛ր և իմ շանը: Ջոն Հեյվուդ

10. Ո՞վ կարող է օրենքներ թելադրել սիրահարներին: Սերն ինքնին գերագույն օրենք է: Բոետիոս

11. Ընկերությունը կարող է վերաճել սիրո, սակայն սերը երբեք չի կարող վերածվել ընկերության: Բայրոն 12. Ես ատում եմ ամեն բան, որ փոխադարձ չէ: Բայրոն

13.  Տղամարդը ցանկանում է լինել կնոջ առաջին սերը, իսկ կինը ձգտում է լինել տղամարդու վերջին սերը: Օսկար Ուայլդ

Աղբյուր