Ընկերների 5 տեսակ, որոնց կարիքն ունի յուրաքանչյուր տղամարդ

Բոլորն էլ սոցցանցերով հարյուրավոր ընկերներ կարող են ունենալ, սակայն դրանցից քչերն են, որ իսկապես կարող են ընկեր համարվել:
Կենսաբան և գրող Ռոբին Դունբարը պնդում է, որ հասարակ մարդը կարող է մոտավորապես 150 ընկեր ունենալ: Սակայն սա վերաբերում է ընդհանուր ծանոթություններին, որոնց շրջանակում կարող են լինել հարևանները, ավտոբուսի վարորդը, հարսնացուն և այլն: Իսկ եթե հաշվի առնենք միայն մտերիմ ընկերներին, ապա միջինը սովորական մարդը 5 մտերիմ ընկեր կարող է ունենալ: Այս թիվը կարող է նույնիսկ տատանվել 1-2-ը:
Ընկերները կյանքն ավելի են հեշտացնում միմյանց համար: Նրանց ուժեղ կողմերն ու այս կամ այն տաղանդը կարծես լրացնում են մեր թուլություններն ու տարբեր հարցերում անկարողության բացը: Այդ իսկ պատճառով տարբեր ընկերների մեծ շրջանը կարող է իսկապես հարստացնել ձեր կյանքը: Եթե դուք տարբեր բնավորությամբ, կարողություններով ու աշխարհայացով ընկերներ ունեք, ապա կարող եք ձեզ հաջողակ համարել:
Իսկ եթե ձեր ընկերների մեջ կան ստորև նշված այս հինգ տեսակ ընկերներից, ապա դուք իսկապես բախտավոր եք:

 1   Ընկեր «ուսուցիչ»: Տղամարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա զգում է ինչ-որ մեկի կարիքը, ում հետ կկարողանար խոսել ու ինչ-որ խորհուրդ ստանալ: Երբեմն տղաների հարսնացուները կամ ընկերուհիներն են կատարում այդ դերը, սակայն ի՞նչ եթե հենց հարսնացուների հետ հարաբերություններում են խնդիրները: Կյանքում կան բաներ, որ միայն տղաններն են ապրում ու միայն տղաների հետ կարելի է քննարկել ու խոսել դրանց մասին ու տղաներից էլ խորհուրդներ ստանալ: Բացի նրանից, որ «ուսուցիչ» տեսակի ընկերը կարող է անհրաժեշտության դեպքում լավ խորհուրդ տալ, նա նաև կարող է լավ քննադատ լինել քեզ համար, երբ կտեսնի, որ կյանքում ինչ-որ բան այնպես չես անում: Շատ տղամարդիկ կարող են առերեսում ունենալ, վիճել, սակայն «ուսուցիչ» ընկերը քո առջև ամեն ինչ պարզ ասում է, քանի որ նա ուզում է, որ դու ավելի լավ տղամադ լինես: Ուսուցիչ տեսակի ընկերը միգուցե քո ամենասիրելի ընկերը չլինի, սակայն նրա անհրաժեշտությունը միշտ ունես: Նա կարող է օգնության ձեռք մեկնել քեզ, երբ ամեն ինչ խառնաշփոթի մեջ լինի: Ինչպե՞ս գտնել ուսուցիչ ընկերների: Այսպիսի ընկեր ձեզ համար կարող է լինել ձեր հայրը, քեռին կամ հորեղբայրը, միգուցե հոգևոր առաջնորդ և այլն:

 2  Մշտապես ընկերակցող ընկեր: Այս ընկերը կյանքի տարբեր իրավիճակներում ձեզ միշտ ընկերակցող մարդն է: Օրինակ` երբ դու դեռ միայնակ ես հարսանացու չունես այս ըկերը միշտ քեզ քաջալերում է աղջիկների հետ կապված հարցերում: Երկուսը միշտ ավելի լավ է քան մեկը, հատկապես հասարակական տարբեր իրավիճակներում: Նրանք օգնում են, որեսզի բոլոր իրավիճակներն ավելի հարթ ընթանան: Հաճախակի  այս ընկերը բավականին խարիզմատիկ է լինում և իր վրա է վերցնում բոլոր տեսակ երկխոսությունները սկսելու բեռը, քանի որ նրա մոտ դա հրաշալի է ստացվում: Երբեմն միայնակ կամ մեկ այլ մարդու հետ հնարավոր է չհամարձակվեինք կամ չանեինք այս կամ այն բանը, սակայն այսպիսի ընկերոջ հետ ամեն ինչ այլ է: Ընկերական շրջապատում կամ այլ խմբային հավաքույթներում նա քեզ օգնում է, որ ավելի հանգիստ զգաս տվյալ միջավայրում: Երբեմն նշում է ձեր առավելությունների մասին, այնպես, որ դուք կարիք չեք ունենում ինքներդ դրանց մասին նշել ու մի գուցե այդպիսով ինքնագոհ տպավորություն թողնել: Երբ ուզում ես օրինակ` ընդհատել խոսակցությունն ու մոտենալ ինչ-որ աղջկա, նա քաջալերում ու օգնում քեզ դա անել: Այս ընկերը նաև այն մարդն է, ով օգնում քեզ վերականգնել քո ինքնավստահությունը ընկերուհուց բաժանվելուց հետո:
Նա այն ընկերն է ով ամուսնության օրը ամենաերկարն է մնում ձեր կողքին: Այն ընկերն, ով նույնիսկ ամուսնական ձեր նոր կյանքի ժամանակ, երբ ցանկանաք դուրս գալ, զրուցել կամ ֆուտբոլ նայել կամ էլ որևէ այլլ բանով զբաղվել միշտ պատրաստ է ձեզ ընկերակցելու: Այս ընկերը միշտ ձեզ տալիս է այն տղամարդկային էներգիան, որի կարիքը կա յուրաքանչյուր տղամարդու կյանքում:

 3   «Արհեստավոր»` ամեն ինչից գլուխ հանող ընկեր: Ընկերոջ այս տեսակը գիտի ամեն ինչ ամեն ինչի մասին: Նա կարող է ձեզ խորհուրդներ տալ տան վերանորոգման հետ կապված: Կարող է ձեզ սովորեցնել, թե ինչպես է պետք մեքենա գնելու համար քննարկել դրա գինը վաճառողի հետ: Այս ընկերը սովորաբար ոչ թե ուղղակի փիլիսոփայական կամ վերացական խորհուրդներ է տալիս, այլ կոնկերտ` գործնական: Այս ընկերոջ առավելությունը ոչ միայն կայանում է նրանում, որ նա կարող է ձեզ օգնել տարբեր նախագծերում ու նախաձեռնություններում, այլ սովորեցնեել ձեզ այն ամենն ինչ նա գիտի: Այսպիսի ընկերոջը սանհանգույցի սալիկները կպցնել խնդրելու փոխարեն, լավ կլինի նրան համոզեք ինքներդ դա անեք նրա առաջնորդությամբ, այնպես, որ դուք էլ հետագայում միգուցե ուրիշի համար ծառայեք որպես «արհեստավոր» ընկեր: Սա թերևս ամենագնահատելի ընկերն է ձեզ համար: Այս ընկերոջը եբեք չի կարելի շահագործել, փոխարենը հրավիրեք օրինակ` ընթրիքի, կամ էլ մի բաժակ գարեջուր հյուրասիրեք նրան:

 4   Սպորտային, մարզված ընկեր: Այս ընկերը մի գուցե ամենից քիչ սիրվածն է: Նա կարող է երկար մարաթոն հաղթահարել հեշտությամբ, առանց քրտնելու հարյուրավոր մղոններ անցնել հեծանիվով: Նա մարզվում է անընդմեջ ու վայելում դա: Այս ամենի վատ կողմն այն է, որ նա միշտ քեզ հրավիրում է ընկերակցել իրեն ու նա չի դադարում դա անել այնքան ժամանակ մինչև որ չհամաձայնվես: Հնարավոր է, որ նա հաճախ ուղղակի նյարդայնացնում է քեզ, երբ դու այնքան ծույլ ես զգում քեզ ուզում ես հանգստանալ, սակայն նա մեր կյանքին փոխանցում է ոգեշնչվելու ու քաջալերվելու անհրաժեշտությունը: Նույնիսկ երբ մենք մերժում ենք նրա հետ մարզվելու հրավերները, նրա օրինակը ոգեշնչում է մեզ, մոտիվացնում, որպեսզի մենք ինքներս սկսենք հաճախել մարզասրահ:  Դուք պետք է երբեմն համաձայնեք ու միանաք ձեր ընկերոջը, եթե ոչ ձեզ համար, ապա գոնե հանուն ձեր ընկերության: Բացի այդ, որ մի տղամարդը կհրաժարվի մարզված տեսք ունենալուց: Ընկերդ կհասկանա քո ավելի թույլ մարզավիճակն ու ավելի դանդաղ կամ հանգիստ կմարզվի կամ կխաղա որևէ սպորտաձև, որպեսզի քեզ ավելի հարմարավետ զգաս: Եթե ոչ, ապա դու ուղղակի պետք է ասես դրա մասին, նույնիսկ եթե մրցակցային ոգիդ թույլ չի տալիս արտահայտվել: Երբեմն դժվարությամբ մեծ ջանքերի շնորհիվ կատարած ձեր մարզումները կարող են հավասար լինել ոչինչ չանելուն: Այնուամենայնիվ դու միգուցե այնքան էլ չսիրես քո այս ընկերոջը, միայն այն պատճառով, որ նա ստիպում է քեզ դուրս գալ ու ֆիզիկական աշխատանք կատարել, այն ժամանակ, երբ դու այդքան շատ ես ուզում պառկել բազմոցին ու հեռուստացույց նայել:

 5 Ընկեր աշխատավայրում: Շատ տղամարդիկ ամեն շաբաթ առնվազն 40 ժամ են անցկացնում աշխատավայրում, և սա բավականին շատ ժամանակահատված է, և երբեմն նույնիսկ ավելի շատ է լինում, քանի որ մենք շտապում ենք աշխատավայր ավելի շուտ կամ դուրս գալիիս ավելի ուշ օրվա աշխատանքն ավելի շուտ կատարելու համար, ինչի արդյունքում փաստորեն ավելի շատ ժամանկ անցկացնում աշխատավայրում քան նույնիսկ պետք է: Ստացվում է, որ մեր արթուն ժամանակի կեսը մենք անց ենք կացնում աշխատավայրում: Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է ընկեր, ում հետ մենք կկարողանանք անցկացնել մեր աշխատանքաային ընդմիջումները: Մի՞թե անտանելի չէ ամեն օր միայնակ ճաշել:
Ամենևին էլ պարտադիր չէ, որպեսզի քո այս ընկերը քո կյանքի լավագույն ընկերը լինի, նա այն ընկերն է ում կարիքը դու իսկապես ունես աշխատավայրում: դու նույնիսկ կարող ես ձեր ընկերությունը աշխատավայրից դուրս էլ շարունակել, սակայն դա ամենևին էլ պարտադիր չէ::
Այս տեսակ ընկերներ ունենալը ոչ միշտ կարող է հնարավոր լինել: Օրինակ` այն պատճառով, որ դու առանձին ես աշխատում կամ էլ աշխատում ես մի միջավայրում, որտեղ ոչ ոքի չես սիրում (այս դեպքում դու երևի ընդհանրապես չպետք է այդտեղ լինեիր): Ամեն դեպքում, օրինակ` ղեկավարի հետ ընկերությունը այնքան էլ լավ տարբերակ չէ աշխատանքայի  պայմաններոմ, քանի որ ամեն դեպքում նա պետք է իր աշխատանքը կատարի ու կարգապահություն պահանջի, որի դեպքում ընկերությունը կարող է իսկապես տուժել: Այնպես որ շատ ավելի լավ է ընկերանալ մեկի  հետ, ով նույն պաշտոնը կամ դիրքն ունի ինչպես և դու: Պարտադիր չէ իսկաապես մտերիմ ընկերներ լինել, ուղղակի ցանկալի է ունենալ մի ընկեր ում հետ մի քանի րոպե զրույցի կբռնվեք աշխատանքից ցրվելու համար:

Աղբյուր