Ինչու պետք է ամեն օր բանան ուտել

Ամեն օր սննդակարգում բանան ներառելով՝ մարդու օրգանիզմը հսկայական քանակությամբ միկրոէլեմենտներ և վիտամիններ կստանա:

Կալիումը և մագնեզիումը դրական ազդեցություն ունեն սրտամկանի և արյունատար համակարգի գործունեության վրա: Օգնում են նվազեցնել արյան ճնշումը՝ դրանով իսկ նվազեցնելով սրտի հիվանդությունների վտանգը:

Կալիումը կանխարգելում է օստեոպորոզը: Մագնեզիումը մասնակցում է ոսկրային հյուսվածքի ձևավորմանը:

Բանանի հատկություններից մեկը մարսողական գործընթացի բարելավումն է: Դա պայմանավորված է նրա բաղադրության մեջ մանրաթելի առկայությամբ:

Բանանի մեջ մեծ քանակությամբ վիտամին B6 կա, որն ունի բարենպաստ ազդեցություն ուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի վրա: Դա օգնում է մարդուն հաղթահարել նյարդային լարվածությունը, սթրեսը, զայրույթը:

Աղբյուր