Կավե դիմակ` գեղեցիկ մազեր ունենալու համար

Եղանակային փոփոխությունները, ջերմաստիճանի անկումը, խոնավությունը նպաստում են մազաթափությանը: Մազաթափության դեմ պայքարելու համար օգտակար կարող է լինել կապույտ կավը:

Կապույտ կավը պարունակում է հանքային աղեր և միկրոէլեմենտներ, ազոտ, կալցիում, մագնիզիում, կալիում: Այն ամրացնում և սնուցում է մազերի արմատները` ապահովելով մազերի աճն ու փայլը:

Մազերի «կենդանացման» ամենաէֆեկտիվ մեթոդներից են կավային դիմակները:

Ներկայացնում ենք դրանցից մեկի պատրաստման եղանակը.
Վերցնում ենք 2 ճաշի գդալ կապույտ կավ, ավելացնում մեկ թեյի գդալ կոկոսի յուղ, որից հետո` 10 կաթիլ ժոժոբայի յուղ և մեկ ճաշի գդալ մեղր:

Այս զանգվածը հարկավոր է խառնել` վրան ավելացնելով խոտաբույսերից պատրաստված մեկ թեյի բաժակ հեղուկ (խոտաբույսերը` ըստ ցանկության): Պատրաստի խառնուրդը պետք է քսել արմատներից մինչև մազերի ծայրերը, հագնել գլխարկ և թողնել մեկ ժամ:

Արդյունքի հասնելու համար, դիմակը հարկավոր է օգտագործել շաբաթական մեկ անգամ:

Աղբյուր