Ինչպես վերադարձնել կիրքը հարաբերություններում

Դեռ վերջերս դուք առիթ էիք փնտրում առանձնանալու, գրկախառնվում էիք ժամերով, մարդաշատ երեկույթներից շուտ էիք հեռանում, որ վայելեիք միմյանց ներկայությունը: Իսկ հիմա, երբ հնարավորություն ունեք առանձնանալու, դուք մտածում եք ամեն ինչի մասին, միայն ոչ ֆիզիկական մտերմության: Իրականում սա շատ լուրջ խնդիր է, որի լուծումը չպետք է հետաձգել:

Նախ, եթե սկզբնապես հարաբերությունները կառուցվել են միայն ֆիզիկական ցանկությունների հիմքի վրա, ապա չարժի շարունակել: Գլխավոր բաղադրիչը սպառել է իրեն: Իսկ եթե հարաբերությունների հիմքը սերն է’ իր բոլոր իմաստներով, ապա դրությունը շտապ փրկել է պետք:

Էներգիայի խնայում: Հեռացրեք այն ամենը, ինչ Ձեզ խանգարում է: Եթե չափազանց շատ եք աշխատում, վերանայեք Ձեր աշխատանքային գրաֆիկը: Ձեր ամբողջ էներգիան գնում է աշխատանքի և մտքերի վրա, իսկ ակտիվ սեռական կյանքի մասին այս պայմաններում անհնար է երազել անգամ:

Մի տարեք համակարգիչը Ձեզ հետ անկողին: Վերցրեք Ձեզ հետ որևէ հետաքրքիր սիրավեպ, փափուկ արջուկ, ինչ կուզեք, միայն ոչ համակարգիչ: Համակարգչում բացի աշխատանքից, որը, ինչպես պարզեցինք, այնքան էլ օգտակար չէ սեքսի համար, կա նորությունների հոսք, կան աղմկոտ ընկերներ և այլն: Չի կարելի ուղեղը ծանրաբեռնել այնպիսի բաներով, որոնք կարող են երկար ժամանակ տպավորություն թողնել և թույլ չտալ, որ կենտրոնանաք ձեր հարաբերությունների վրա: Մի թողեք ընկերներին մի զանգով փչացնել ձեր ռոմանտիկ տրամադրությունը:

Սպորտով զբաղվեք և նրան էլ առաջարկեք: Բացի ֆիզիկական տոնուսից, առողջությունից և էներգիայից, նաև մեծ բավականություն կստանաք Ձեր տղամարդուն մարզվելիս տեսնելիս: Մարզադահլիճի հաճախորդները նախանձով կնայեն Ձեր ընկերոջը, իսկ Դուք պարզապես կայրվեք ցանկությունից:

Սեքսը պարտականություն չէ: Նայեք սեքսին այլ տեսանկյունից, հետաքրքրություններ ստեղծեք ձեր սեռական հարաբերություններում: Արեք մի բան, որ երբեք նախկինում չեք արել:

Մի վախեցեք հղիանալուց: Այստեղ պետք է նշել, որ մեր ժամանակներում կանայք ավելի երջանիկ են և հաջողակ այս հարցում, քան նախկինում: Կանայք այսօր հնարավորություն ունեն որոշելու’ երբ հղիանալ, իսկ երբ ոչ, ինչ անել, որ չհղիանալ, կամ շուտ հղիանալ և այլն: Վաղուց ապացուցված բան է, որ սեքսն ավելի հաճելի և սպասված է, երբ զույգը չի վախենում բեղմնավորումից, երեխայի առաջացումից:

Քնելուց առաջ խոսեք Ձեր տղամարդու հետ: Խոսեք ոչ միայն ամենօրյա գործերից, այլեւ ֆիլմերից, գրքերից, մանկությունից, ծիծաղելի մանրուքներից, ձեր համատեղ ապագայից: Նրա հեգնանքը, նրա ծիծաղը, նրա ձայնի տեմբրը, նրա խելացիությունը ավելի մեծ ազդեցություն կթողնեն ձեր զգացմունքների վրա, քան բոլոր տեսակի աստղագուշակները: Բայց միայն այն դեպքում, եթե Դուք իսկապես սիրում եք:

Աղբյուր