Ինչպե՞ս ճիշտ և հարմար քնել. խորհուրդներ զույգերի համար

Համատեղ քունն այդքան էլ կարևոր բան չի թվում այնքան ժամանակ, մինչև ինքներս ենք բախվում դրան: Յուրաքանչյուր մարդ ունի քնելու իր ոճը: Լավ է, եթե ձեր քնելու ոճերը համընկնում են, հակառակ դեպքում նորմալ կքնի ձեզնից միայն մեկը:

Անգամ եթե դուք տարբեր ձև եք քնում, դա ուղղվող բան է: Ահա թե ինչպես կարելի է հարմարվել տղամարդուն առանց երկուսիդ էլ վնաս հասցնելու:

1. Օգտագործեք անկողինը միայն քնի և սեքսի համար: Ուտելիքը, ֆիլմերն ու Ֆեյսբուք մտները թող բազմոցի համար: Ննջասենյակում դուք պետք է միայն վայելեք միմյանց: Դա կարևոր է և նպաստում է հոգեկան հանգստությանը և թուլացմանը, ինչը կնպաստի հանգիստ և խորը քնին:

2. Աշխատեք քնելու գրաֆիկ ունենալ: Արթնացեք և քնեք նույն ժամին: Սովորեցրեք ձեր օրգանիզմին այդ հեշտ սովորությանը, և այն ձեզ անպայման շնորհակալ կլինի:

3. Պայքարեք խռմփոցի դեմ: Համաձայն վիճակագրության` հենց խռմփոցն է զույգերի համատեղ քնի ամենատարածված խնդիրը: Խռմփոցի դեմ կարելի է պայքարել հետևյալ կերպ.

  • Քնել կողքի վրա
  • Վերացնել կոկորդի հետ խնդիրները:
  • Աշխատել թողնել ծխելը:
  • Օգտագործել քթի կաթիլներ քնելուց առաջ:
  • Ողողել կոկորդը քնելուց առաջ:
  • Քնելուց 6 ժամ առաջ ոգելից խմիչք չօգտագործել:

4. Հանգստացնող մթնոլորտ ստեղծեք: Օրինակ` քնելուց առաջ լոգանք ընդունեք կամ կանաչ թեյ խմեք: Կարևորը օրգանիզմը սովորի, որ պետք է հանգստանա նախօրոք:

5. Խուսափեք քնելուց առաջ քնաբեր կամ ոգելից խմիչք ընդունելուց: Դրանցով դուք թեև արագ կքնեք, բայց ձեր քնելու որակը կընկնի, բացի այդ դուք քնկոտ կլինեք ողջ օրվա ընթացքում:

Աղբյուր