Սոդան` որպես կոսմետիկ միջոց. ինչպես օգտագործել

Թերևս ոչ մեկին չես զարմացնի սոդայի’ խոհանոցում կատարած հրաշագործություններով: Իսկ ինչպիսի՞ կոսմետիկ միջոց կարող է լինել սոդան: Պարզվում է, որ կերակրի սոդան հիանալ օգնում է դեմքի, ատամների և մարմնի խնամքի հարցերում:
Սովորական սոդայաջուրը օգնում է հետևել նաև որոշ պարագաների մաքրությունը: Կարող եք սոդայաջրով լվանալ Ձեր սանրերը, խոզանակները:

Սկսենք դեմքի խնամքից: Որպեսզի ազատվենք աչքերի ներքևի կոպի ուռչածությունից, մեզ պետք կգա 1 թ. գդալ սոդա և մի բաժակ ջուր: Այս լուծույթով թրջում ենք բամբակն ու դնում աչքերին: Թողեք մի քանի րոպե այդպես:

Սոդան հիանալի մաքրում է օրգանիզմը խարամից և ջրի ավելցուկներից, բայց չարաշահել այն խորհուրդ չի տրվում:

Սոդայով կարելի է պատրաստել նաև հանգստացնող քսուք’ լոգանքի համար: Ձեր սիրած եթերային յուղից մի քանի կաթիլ և 2 ճ. գդալ սոդա ու նույնքան աղ խառնեք իրար: Պահեք այս խառնուրդը ապակե անոթի մեջ: Երբ պատրաստվում եք լոգանք ընդունել, լոգարանի ջրի մեջ լցրեք ընդամենը 1ճ. գդալ այս խառնուրդից և թողեք՝ լավ լուծվի: Այս լուծույթը նաև աստիճանաբար քչացնում է ցելյուլիտը:

Իսկ պիլինգի համար պետք է ընդամենը լվացվելու հեղուկի հետ խառնել մի փոքր սոդա հենց ձեռքի վրա: Հեղուկը քսեք մերսող շարժումներով, որպեսզի սոդայով սկրաբը նուրբ մաքրի երեսի մաշկը, դարձնի այն անսովոր նուրբ ու հարթ: : Այսպիսի սկրաբը համապատասխանում է նաև շատ զգայուն մաշկ ունեցողներին:

Սոդայի լուծույթը հիանալի է նաև բշտիկային ցանի դեմ: Գոլ, բայց ոչ խիտ սոդայի լուծույթով լվացվեք, իսկ եթե առանձին մեծ բշտեր են, այդ դեպքում սոդային մի փոքր ջուր ավելացրեք, խառնեք: Թանձր զանգվածը քսեք հենց բշտիկի վրա և թողեք 30 րոպե:

Շաբաթական մեկ անգամ կարող եք դիմակ պատրաստել պրոբլեմային մաշկի համար: Դիմակը նվազեցնում է յուղոտությունն ու բալանսի բերում մաշկը: 1թ. գդալ խմելի սոդան խառնեք 2 ճ. գդալ ալյուրի հետ և մի փոքր լուծեք տաք ջրով: Ստացված զանգվածը մերսող շարժումներով քսեք մաշկին և լվացեք 10 րոպե անց:

Իսկ հիմա սպիտակեցնում ենք ատամները… Պետք չէ հատուկ մածուկներ գնել, բավական է ամենօրյա հասարակ ատամի մածուկը: Ատամի մածուկը լցնում ենք խոզանակի վրա, ավելացնում մի փոքր սոդա և լվանում ատամները: Այս լվացումը չի քայքայում էմալն ու զգուշորեն մաքրում է ատամները:

Սոդան կարող է օգնել նաև լնդերի բորբոքման դեմ: Դրա համար այն մի փոքր թրջեք ջրով, ստացված զանգված քսեք լնդերին և մերսեք: Լավ լվացեք բերանի խոռոչը:

Բացի դրանից սոդան օգնում է հեռացնել նաև տհաճ հոտը: Սոդան ոչնչացնում է բակտերիաները, որոնց պատճառով էլ բերանում կամ մարմնցի վատ հոտ է արտազատվում: Այս խնդիրներին վերջնական լուծում կտա սոդան, եթե ամեն օր 2 անգամ սոդայաջրով ողողումներ կատարեք կամ լվանաք թևատակերն ու ոտքերը:

Սովորական շամպունի մեջ ավելացնելով սոդա՝ դուք հեշտությամբ կհեռացնեք մազերի վրայից յուղը և կոսմետիկ միջոցները: Սոդայի և շամպունի խառնուրդը’ 1:4 հարաբերակցությամբ, մազերն ավելի փափուկ և փայլուն կդարձնի: Այսպիսի լուծույթը ոչ մի ազդեցություն չի ունենում մազերի գույնի վրա:

Աղբյուր