Կաթնաշոռով ու բալով պիրոգ

Բաղադրիչներ

  • ձու — 2 հատ
  • կարագ — 50 գ
  • ալյուր — 150 գ
  • կաթնաշոռ — 200 գ
  • բալ — 200 գ
  • շաքարավազ — 7 ճ/գ

Պատրաստման եղանակը

1․ Պատրաստում ենք խմորը, որի համար փափկած կարագն ու 3 ճ/գ շաքարավազը լավ խառնում ենք։
2․ Ձվի սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։ Սպիտակուցները լցնում ենք խորը տարայի մեջ ու պահում ենք սառնարանում, իսկ դեղնուցներն ավելացնում ենք կարագի զանգվածին։
3․ Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու զգուշորեն խառնելով վերածում ենք խմորագնդի։
4․ Խմորը դնում ենք ձևամանի մեջ (20 սմ տրամագծով), ձեռքերով բացում ու տարածում ենք ողջ ձևամանով։ Խմորով ձևամանը 30 րոպե պահում ենք սառնարանում։
5․ Պատրաստում ենք կրեմը, որի համար կաթնաշոռին ավելացնում ենք 3 ճ/գ շաքարավազն ու տրորում ենք։
6․ Սպիտակուցային զանգվածը հանում ենք սառնարանից ու 3-5 րոպե հարում ենք, որպեսզի ստացվի թեթև զանգված։
7․ Սպիտակուցներն ավելացնում ենք կաթնաշոռին և գդալով զգուշորեն խառնում ենք։
8․ Բալը լավ լվանում ենք, հեռացնում հեղուկը, որից հետո դնում ենք խմորաշերտի վրա ու վրան շաղ ենք տալիս 1 ճ/գ շաքարավազ։
9․ Վրան լցնում ենք կրեմն ու հավասարապես տարածում ենք։ Թխում ենք 50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
10․ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի։
11․ Վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու մատուցում ենք։

Աղբյուր