Շերտավոր սմբուկ լոլիկով ու պանրով. ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ՀԱՄ

Անհրաժեշտ է՝

սմբուկ

սոխ

լոլիկ

պանիր

Պատրաստման եղանակը

Սմբուկները երկարությամբ կտրատում ենք, երկու կողմից տապակում: Սոխն ու լոլիկը կտրատում ենք, տապակում: Պանիրը նույնպես խորանարդներով կտրատում ենք կամ քերում:

Այժմ շերտերով տեղադրում ենք սմբուկը, ապա լոլիկը, ապա պանիրը: Նույն հերթականությունը կրկնում ենք: Վերին շերտը պետք է պանիր լինի: Շերտերի միջում կարող ենք ավելացնել խաշած կարտոֆիլ կամ կարտոֆիլի պյուրե:

Մի քանի րոպեով տեղադրում ենք վառարանում, որպեսզի պանիրը հալչի: Շատ սննդարար ու համեղ ուտեստ է: Բարի ախորժակ:

Աղբյուր