ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ. Անչափ համեղ պանրով լոլիկներ` ընդամենը մի քանի րոպեում

Անհրաժեշտ է՝

  • 5 լոլիկ
  • 200 գ. պանիր
  • 200-250 գ. սունկ
  • 1 սոխ
  • 2 հավկիթ
  • 1/2 ճաշի գդալ յուղ
  • 15 գր. կարագ
  • կաթ
  • չորացրած հաց
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Սունկը լվանալ, մաքրել, խաշել, ապա շերտերով կտրատել ու տապակել:

Լոլիկը կտրատել շերտերով, սոխը մանր կտրատել: Պանիրը խոշոր քերել, հացը մանր փշրել:

Թավան պատել կարագով, մի քանի շերտ լոլիկ տեղադրել, աղ ու պղպեղ անել: Այնուհետև տեղադրել սունկն ու սոխը:

Հավկիթները հարել կաթով ու յուղով, լցնել լոլիկների վրա, ցանել պանիր ու մանրացրած հացը:

Դնել կրակին մի քանի րոպեով: Մատուցել նույն թավայով: Բարի ախորժակ:

Աղբյուր