Ինչպես նվազեցնել դեմքի անցանկալի մազերը սոդայի օգնությամբ

Կանանց մեծամասնության համար անցանկալի մազերից ազատվելը թվում է բարդ և թանկարժեք խնդիր, քանի որ նրանցից շատերը տեղյակ չեն, որ կարելի է հասնել ցանկալի արդյունքի նաև բնական միջոցներով։

Իհարկե, որոշ մեթոդներ, ինչպիսին օրինակ լազերային մազահեռացումն է, շատ արդյունավետ են, սակայն միշտ առկա է կողմնակի ազդեցությունների վտանգը, ինչպես նաև այս պրոցեդուրայի բավական թանկ գինը։

Ներկայացնում ենք սոդայով դեմքի անցանկալի մազերը նվազեցնելու և հնարավոր է նաև նրանցից ազատվելու բնական միջոց։

Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կատարել քնելուց առաջ։

200մլ եռացող ջրի մեջ ավելացնել 1ճաշի գդալ սոդա, լավ խառնել և թողնել գոլանա։ Բամբակը թրջել, մի փոքր քամել և դնել այն հատվածում, որտեղ առկա են անցանկալի մազերը և բամբակը մաշկին ամրացնել բժշկական սկոչով։ Պահել ամբողջ գիշեր։

Առավոտյան հեռացնել բամբակը, լվացվել և քսել փափկեցնող կրեմ։

2-3 պրոցեդուրայից հետո արդեն կնկատեք դրական արդյունքները, դեմքի մազերը կսկսեն թափվել։

Աղբյուր