Բրինձ՝ բանջարեղենով. վառ, գունավոր ու, ամենակարևորը, վիտամիններով հարուստ ուտեստ

Բաղադրիչներ

  • բրոկոլի — ըստ ճաշակի (սառեցրած)
  • գազար — 1 հատ (սառեցրած)
  • եգիպտացորեն պահածոյացված — 0,5 բանկա
  • ոլոռ — 0,5 բանկա (սառեցրած)
  • սոխ — 0.5 գլուխ
  • աղ — ըստ ճաշակի
  • սխտոր — 2 պճեղ

Պատրաստման եղանակը

Սոխը տապակում ենք մինչև կարմրելը:
brindz-banjarexenov-1

Ավելացնում ենք սառեցրած բանջարեղեններն ու մի պճեղ սխտորը: Մի քիչ ջուր ենք լցնում, աղ ավելացնում և շոգեխաշում այնքան, մինչև բանջարեղենը եփվի: Այնուհետև ավելացնում ենք խաշած բրինձը և սխտորի մյուս պճեղը ու բոլորը միասին շոգեխաշում 2-3 րոպե:
brindz-banjarexenov-7

Պատրաստ է:
brindz-banjarexenov-3

Վայելում ենք:
brindz-banjarexenov-4

Իսկ այժմ բանջարեղենով բրինձ վայելելու ժամանակն է:

Աղբյուր