Գազարով և հավի մսով աղցան, որի պատրաստումը ձեզնից կխլի ընդամենը 20 րոպե

Բաղադրիչներ` հավի կրծքամիս — 100 գ, գազար — 100գ, տաքդեղ — 100 գ, սխտոր — 1 պճեղ, բուսայուղ — 2 ճ/գ, թթվասեր — 2 ճ/գ, աղ — ըստ ճաշակի, պղպեղ սև — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը` Հավի մսով աղցանի պատրաստման համար անհրաժեշտ գազարը և տաքդեղը կտրատում ենք ձողիկներով:

Մանրացնում ենք հավի կրծքամիսը և տապակում բուսայուղով պատված թավայում մինչև եփվելը և թեթևակի կարմրելը:

Խառնում ենք տապակված հավի կրծքամիսը կտրատված բանջարեղենների հետ, վրան ճզմում սխտորը, համեմում աղ և պղպեղով: Ստացված զանգվածը լավ խառնում ենք թթվասերով:
havi msov-gazarov -aghcan-5
Գազարով և հավի մսով աղցան, որի պատաստումը Ձեզնից կխլի ընդամենը 20 րոպե: Կարելի է համեմել ինչպես մայոնեզով, այնպես էլ թթվասերով:

Աղբյուր