ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ. Տորթ «Թռչնի կաթ»․ պատրաստեք այն այս բաղադրատոմսով, և տորթը կստացվի շատ համեղ, նուրբ և գեղեցիկ

Բաղադրությունը

Խմորի համար` 4 հատ ձու, 1,5 բաժակ շաքարավազ, 100 գ կարագ, 3 ճ/գ մեղր, 4 ճ/գ կաթ,  4 բաժակ ալյուր։

Կրեմ` 2 բաժակ կաթ, 1,5 բաժակ շաքարավազ, 4 ճ/գ ալյուր, 250 գ կարագ, վանիլին։

Գլազուր` 3 ճ/գ կակաո, 3 ճ/գ թթվասեր, կես բաժակ շաքարավազ, 30 գ կարագ։

Պատրաստման եղանակները` Ձուն, շաքարավազը, մեղրը, կաթը և կարագը միասին լավ խառնել և դնել ջրային գոլորշու վրա։ Անընդհատ խառնել, մինչև որ շաքարավազը հալվի։ Այնուհետև գոլորշու վրայից վերցնել և ավելացնել 4 բաժակ մաղած ալյուրը։ Խմորը հունցել և բաժանել 4 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակով բացել և թխել 180°C տաքացված ջեռոցում, տապակի հակառակ կողմով։

Կրեմ — Շաքարավազը, ալյուրը և կաթը միասին խառնել և եփել մարմանդ կրակով մինչև թանձրանալը։ Եփուկը հովացնել և քիչ-քիչ ավելացնել հարած կարագը, վանիլինը։

Կրեմով պատել բոլոր շերտերը, իսկ 4-րդ շերտի վրա գլազուր քսել։

Գլազուր — Թթվասերը, շաքարավազը, կակաոն լավ խառնել, ապա դնել մարմանդ կրակին։ 2 րոպե անընդհատ խառնելուց հետո վերցնել կրակից և վրան ավելացնել կարագը։

Աղբյուր