Կենդանակերպի նշանների 6 զույգեր, որոնք իրար ընդհանրապես չեն համապատասխանում

Կենդանակերպի նշանների բնավորության տարբեր գծերը կարող են կոնֆլիկտների պատճառ հանդիսանալ: Այս 6 զույգերը բացառապես չեն կարող համապատասխանել իրար:

1. Խոյ – Այծեղջյուր

Խոյերն ակտիվ մարդիկ են, որոնք մեծ նշանակություն են տալիս կյանքի ֆիզիկական կողմին: Օժտված են մեծ քաջությամբ, սակայն հաճախ նաև շատ անփույթ են: Բարդ իրավիճակներում վրդովվում են, և վրեժի ցանկություն է առաջանում: Այս նշանի տակ ծնվածները սիրում են ընդմիջումներ կատարել կյանքում: Կայունությունը ստիպում է նրանց հասարակության մեջ ձանձրալի, մոնոտոն թվալ:

Այծեղջյուրները միշտ ձգտում են հասնել իրենց առջև դրված նպատակներին և դրա համար նախապատրաստում են բոլոր պայմանները: Նրանք հետևողական են և նախաձեռնող: Այծեղջյուրները օժտված են նաև ավելի բարձր մրցակցային ոգով, քան Խոյերը: Սա կարող է լուրջ խթան հանդիսանալ զույգի ներդաշնակության համար: Խոյերի հետ համեմատ՝ Այծեղջյուրներն ավելի շատ ամբիցիաներ ունեն, որոնք էլ նրանց ստիպում են անընդհատ առաջ շարժվել:  Կա ևս մեկ խանգարող հանգամանք՝ վախ արկածներից, որով առանձնանում են Խոյերը:

2. Ցուլ – Առյուծ

Ցլերն ուժեղ և ուղղամիտ բնավորություն ունեն: Այս նշանի տակ ծնվածները էսթետիկ հաճույք են ստանում տարբեր զգացմունքներից: Նրանք նկատում և գնահատում են իրենց շրջապատում գտնվող յուրաքանչյուր գեղեցիկ բան: Ցլերը ռացիոնալ են և հասարակ, չնայած նրանց չի կարելի անվանել հնացած նյութապաշտներ: Մասնագիտական հարցերում նրանք փառասեր չեն, սակայն սիրում են լավ կահավորված գրասենյակներ: Նրանց համար մեծագույն արժեքները կյանքում ընտանիքն ու լավ ընկերներն են:

Առյուծները ոչ մի դեպքում պատրաստ չեն հրաժարվել իրենց ընձեռնված հնարավորություններից: Նրանք միշտ ցանկանում են փայլել և լինել բոլորի ուշադրության կենտրոնում, վայելել շրջապատի հարգանքը: Սա նրանց հաճախ նաև խանգարում է: Կոնֆլիկտներում երկու նշանների տակ ծնվածներն էլ սիրում են վերջին խոսքն ասել: Առյուծն իր հպարտության շնորհիվ խոսքն առաջ է տանում հեշտությամբ, իսկ Ցուլը՝ ոչ միշտ:

 

3. Երկվորյակ – Ձկներ

Երկվորյակներին աստղերը օժտել են շատ բաց և շփվող բնավորությամբ: Նրանց դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել, կարողանում են կողքիններին գրավել: Երկվորյակները հաջողությամբ առաջ են տանում բանավեճերը, սակայն երբ իրենց ուզածին չեն հասնում, դիմում են խորամանկության և երբեմն՝ խաբկանքի: Ռոմանտիկ չեն, բայց ինքնուրույն են և կենսուրախ: Երկվորյակները սիրում են արկածներ և հաճախ պատրաստ չեն լինում լուրջ հարաբերություններ սկսելուն:

Ձկներն իրենց երջանիկ չեն համարում այնքան ժամանակ, մինչև չեն գտնում այնպիսի կողակից, որին հնարավոր կլինի ամբողջովին վստահել: Եթե սիրահարված են լինում, հաճախ պատրաստ են լինում գնալ զիջումների կամ համաձայնությունների: Ցավոք, նրանց հոգատարությունն ու բարությունը ոչ միշտ են գնահատում Երկվորյակները:

 

4. Խեցգետին – Կշեռք

Խեցգետինները շատ են կապված իրենց հարազատների հետ, սակայն ունեն էգոիզմի նշույլներ: Եթե ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես ցանկանում են Խեցգետինները, նրանք կարող են ցույց տալ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են անձնիշխանությունը, կոպտությունը: Գրեթե միշտ լսում են իրենց ինտուիցիային: Համաձայնությունների շատ դժվար են գնում, անգամ եթե հարցը վերաբերում է իրենց շատ սիրելի մարդկանց: Նրանք չափազանց հեռու են ռոմանտիկ լինելուց:

Կշեռքները միշտ նախընտրում են ամենագեղեցիկը, սակայն չեն մոռանում ուշադրություն դարձնել նաև դրա նյութական արժեքին: Երկու նշանների տակ ծնվածները դժվար թե կարողանան գործընկերներ լինել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը մինչև վերջ կպնդի իր ասածը՝ լինի դա ճիշտ, թե ոչ:

5. Կույս – Ջրհոս

Կույսերը իրատես են, ռեալիստ: Առօրյա կյանքի համար այս հատկանիշները իդեալական են, սակայն անձնական հարաբերություններում դրանք պետք է լինեն նորմավորված: Կույսերի համար կարիերան շատ կարևոր է, սակայն այս նշանի տակ ծնվածները հեշտությամբ կարողանում են համատեղել այն ընտանեկան կյանքի հետ:

Ջրհոսներն իրենց էությամբ երազկոտներ են: Օգնության անհրաժեշտության դեպքում մտերիմները նրանց վրա կարող են հույս դնել, սակայն ժամանակի մեծ մասը նրանք անցկացնում են «երկնքում սավառնելով»:Ունեն հարուստ երևակայություն, կրեատիվ մտածողություն և հստակ նպատակներ: Այսպիսի զույգերի (Կույս-Ջրհոս) համար դժվար կլինի միասին ապրելը, քանի որ նրանք կարծես լրիվ հակառակ ոլորտներից լինեն:

 

6. Կարիճ – Աղեղնավոր

Կարիճները արագորեն հարմարվում են նոր փոփոխություններին: Նրանք օժտված են հմայքով և կրքոտությամբ: Կյանքի ընթացքում շատ զուգընկերներ են փոխում: Մարդկանց գրավում է Կարիճների բնավորությունն ու ինտելեկտը և, իհարկե, տեսքը: Հմայիչ, խորաթափանց և փոքր-ինչ խորհրդավոր Կարիճներն առանց դժվարության գերում են նրանց սրտերը, ովքեր նրանց հետաքրքրում են:

Աղեղնավորները, ընդհակառակը, բաց են և շփվող: Յուրաքանչյուր շրջապատում նկատելի են, միշտ ուշադրության կենտրոնում են, սակայն դա նրանց առանձնակի հաճույք չի պարգևում: Այս զույգի հիմնական խնդիրը կարող է լինել ինքնահավանության հավերժ տևող կռիվը: