Հոր սպանության մեջ մեղադրվող աղջիկների եղբայրը մանրամասներ է պատմել տեղի ունեցածից

Երեք քույրերին 57-ամյա հոր սպանության մեջ մեղադրող եղբայրը՝ Արսեն Խաչատուրյանը, պատմել է իր ընտանիքի մասին: «Գազետա.ռու»-ն գրում է, որ նրա խոսքով՝ սպանությունը կանխամտածված է եղել։

«Համացանցում գրում են, որ նա դանակով հարձակվել է և այլն, դա այդպես չէ: Հորս սպանությունից 6-7 ժամ առաջ նրանք գրել են, որ պատրաստ են սպանելու նրան։ Նրանք դա գրել են իրենց անձնական նամակագրության մեջ»,- հայտարարել է Արսեն Խաչատուրյանը։

Նա նաև պատմել է հոր և քույրերի վեճի պատճառի մասին։

«Նրանք անընդհատ մարդուն նյարդային վիճակում են պահել, ձայնագրել են նրան: Հայրս խիստ մարդ էր, աղջիկներից տարրական բաներ էր պահանջում՝ հավաքել տունը, ափսեները լվանալ: Աղջիկները չեն կատարել նրա խնդրանքը, այդ պատճառով էլ նրանց միջև անընդհատ վեճեր են ծագել: Հայրս նրանց կյանքի ճանապարհ էր ցույց տալիս, իսկ նրանք դա չգնահատեցին»,- ասել է Արսենը:

Նրա խոսքով՝ քույրերը չեն լսել հոր խնդրանքը և այդ պատճառով միշտ վիճաբանություններ են եղել։

Աղբյուր