Որովայնի շրջանում ճարպի կուտակումը քիչ քնելու հետևանք է

Շվեդ գիտնականները հայտնաբերել են, որ քիչ քնելը հանգեցնում է ավելորդ քաշի՝ հատկապես որովայնային ճարպակալման:

Հետազոտության ընթացքում նրանք նոր արթնացած մարդկանց 2 խումբ են առանձնացրել՝ բավարար քնած և քիչ քնած:

Նրանք, ովքեր բավարար չափով էին քնել, ավելի քիչ մթերքներ գնեցին քան մյուսները: Այն մարդիկ, ովքեր քիչ էին քնել 18% ավելի շատ մթերքներ էին գնել, ինչպես նաև այդ մթերքների կալորիականությունը 9%-ով ավելի բարձր էր:

Քիչ քնող մարդկանց նաև մշտապես ուղեկցում է հոգնածությունը:

Աղբյուր