Ճարպերը այրող կոկտեյլներ. 5 բաղադրատոմս` Ձեր երազած մարմինը ունենալու համար

Ճարպերը մաշող կոկտեյլները հրաշալի միջոց են ավելորդ քաշից ազատվելու համար: Դրանք արագացնում են նյութափոխոնակությունը, բթացնում սովի զգացողությունը և օրգանիզմը սնում վիտամիններուվ ու հանքային հյութերով:

Ներկայացնում ենք նիհարելու համար այդ արդյունավետ ըմպելիքների լավագույն հնգյակը: Ինչպե՞ ս պատրաստել Ճարպերը մաշող կոկտեյլներ տնային պայմաններում: Իրականում, չկա ավելի հեշտ բան: Այն ամենը, ինչ ձեզ պետք կգա, դա «ճիշտ» բաղադրիչներն են և լավ տրամադրությունը:

Ինչո ՞ ւ են այս ընպելիքները համարվում Ճարպեր մաշող: Այն պատճառով, որ դրանց պատրաստման համար օգտագործվում են նյութափոխանակությունը խթանող մթերք, մրգեր, համենունքներ:

Բաղադրատոմս 1. Կիտրոնով և անանուխով այս թեթև կոկտեյլը կդառնա օրվա լավ սկիզբ: Կառույգացնի, կլիցքավորի էներգիայով և կօգնի ազատվել ավելորդ սանտիմետրերից:

Անհրաժեշտ են. Կիվի՝ 1 հատ, կիտրոն՝ 2 կտոր, մանանեխ՝ 7 ցողուն, ջուր՝ 100 միլիլիտր, մեղր՝ ըստ ճաշակի և ցանկության:

Պատրաստման եղանակը. 1.Կիվին մաքրել և կտրտել ոչ մեծ մասերի: Լցնել բլենդերի մեջ: 2.Կիվիի վրա ավելացնել կիտրոնը, լավ խառնել: 3.Օգտագործել պատրաստելուց անմիջապես հետո:

Բաղադրատոմս 2. Էկզոտիկ մրգերի սիրահարներին շատ դուր կգա արքայախնձորով և թուրինջով պատրաստվող այս կոկտեյլը: Սրանք դդումի կորիզների համադրությամբ ճարպերը մաշող լավագույն միջոցներից են:

Անհրաժեշտ են. Թուրինջ՝ ¼ հատ, արքայախնձոր՝ 4 կտոր, կեֆիր՝ 250 միլիլիտր, դդումի կորիզ՝ 60 գրամ, կոկոսի յուղ՝ 30 միլիլիտր:

Պատրաստման եղանակը. 1.Մաքրել թուրինջը և արքայախնձորը, կտրտել մանր կտորների և լցնել բլենդերի մեջ: 2.Մրգերի վրա ավելացնել կեֆիրը, դդումի կորիզներն ու կոկոսի յուղը և լավ խառնել:

Բաղադրատոմս 3. Եթե դուք որոշել եք գործի դնել ծանր հրետանին և արագ ազատվել միանգամից մի քանի կիլոգրամից, անփոխարինելի օգնական կդառնա կեֆիրի, դարչինի և պղպեղի հիման վրա պատրաստված կոկտեյլը: Թթվակաթնային մթերքները լավացնում են աղեստամոքսային համակարգի գործունեությունը, իսկ համեմունքներն արագ այրում են կալորիաները:

Անհրաժեշտ են. Կեֆիր՝ 250 միլիլիտր, կարմիր պղպեղ՝ 1 պտղունց, կոճապղպեղ՝ 0,5 թեյի գդալ, դարչին՝ 0,5 թեյի գդալ:

Պատրաստման եղանակը. 1.Խառնել բոլոր բաղադրիչները, լավ հարել բլենդերով: 2.Օգտագործել պատրաստելուց անմիջապես հետո, ավելի լավ է՝ քնից առաջ:

Բաղադրատոմս 4. Եթե սննդակարգ պահելիս քաղցրի պահանջ զգաք, պատրաստեք այս կոկտեյլը, որը ոչ միայն չի վնասի ձեր կազմվածքին, այլև նիհարացման լրացուցիչ միջոց կդառնա:

Անհրաժեշտ են. Ջուր՝ 250 միլիլիտր, մեղր՝ 1 թեյի գդալ, խնձորի քացախ՝ 1 թեյի գդալ, դարչին՝ 1 ձողիկ:

Պատրաստման եղանակը. 1.Ջուրը լցրեք մեղրի ու քացախի վրա, լավ խառնեք: 2.Ավելացրեք դարչինը: 3.Այս կոկտեյլը ևս օրը լավագույնս սկսելու միջոց է:

Բաղադրատոմս 5. Ճարպերը այրելու լավագույն միջոց է նաև նեխուրը: Միաժամակ այն կոկտեյլների մեջ լավ համադրություն է կազմում ամենատարբեր մրգերի հետ, մասնավորապես՝ խնձորի:

Անհրաժեշտ են. Կանաչ նեխուր՝ 200 գրամ, խնձոր՝ 2 հատ, կիտրոնի հյութ՝ կես հատի, ջուր՝ 100 գրամ,  սառույց՝ 0,5 բաժակ:

Պատրաստման եղանակը. 1.Նեխուրը կտրտել փոքր կտորների, լցնել բլենդերի մեջ և խնձորի ու կիտրոնի հյութի հետ հարել մինչև փրփրելը: 2.Ավելացրեք ջուրը և դարձյալ հարեք: Այնուհետև ստացված կոկտեյլի վրա ավելացրեք սառույցի կտորները: 3.Սառույցի փոխարեն կարելի է լրացուցիչ 100 գրամ ջուր ավելացնել:

Ճարպերը մաշող կոկտեյլները կատարյալ լուծում են ոչ միայն քացի զգացողությունը հաղթահարելու, այլև օգնում են ազատվել ավելորդ կալորիաներից:

Աղբյուր