Դիմակ դեմքի հարթ մաշկ ունենալու համար

Այս դիմակը կարող եք կիրառել ամսվա մեջ 2-3 անգամ, արդյունքում մաշկը հարթ, սպիտակ և թարմ տեսք կունենա։

Ձեզ անհրաժեշտ է`

2 հատ տարա, մկրատ, ձու (շատ փոքր չափի), պատառաքաղ, անձեռոցիկներ

Պատրաստման եղանակը.

1. Առանձնացրեք ձվի դեղնուցը սպիտակուցից։ 2. Առանձին տարաների մեջ 2-ն էլ լավ հարեք։ 3. Լավ մաքրեք դեմքը։ 4. Լավ հարած սպիտակուցը քսեք դեմքին, վրայից ծածկեք անձեռոցիկներով և հենց անձեռոցիկի վրա քսեք դեղնուցը։

5.Սպասեք 20-30 րոպե, մինչև անձեռոցիկը և դրա վրայի դեղնուցը չորանան։ 6.Պոկեք անձեռոցիկը դեմքից և լվացվեք գոլ ջրով։ 7.Ապա դեմքին քսեք հարած սպիտակուցի մյուս մասը։ 8.Մի քիչ սպասեք և լվացեք։

Աղբյուր