Ճերմակափայլ ժպիտը, ինչպես հայտնի է, կարող է շատ նպատակների հասնելու բանալի լինել: Այստեղ հիմնական դեր ունի ատամների վիճակը: Եթե ատամնաբույժի ամեն այցդ սթրեսի պատճառ է դառնում, հետևիր պապական խորհրդին։
Ատամների սպիտակեցման տնային միջոց
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 2/3 բաժակ խնձորի քացախ
- 1/3 բաժակ ջուր
- Ատամի մածուկ
- Ատամի խոզանակ
Կիրառման եղանակը՝ Խառնիր քացախն ու ջուրը: Մեկ րոպե այդ հեղուկով ողողիր բերանիդ խոռոչը: Կրկնիր 2-3 անգամ: Ոչ մի դեպքում կուլ չտաս:
Կարելի է էմալի մուգ մասերը լրացուցիչ սրբել լուծույթի մեջ թրջված բամբակով: Հետո բերանիդ խոռոչը ողողիր տաք ջրով: Ատամներդ մաքրիր սովորական ձևով՝ ատամի մածուկով և խոզանակով:
Պրոցեդուրան կրկնիր շաբաթական 3 անգամից ոչ ավել: Այս մեթոդը չի ուժեղացնում ատամների զգայնությունը և չի գրգռում լնդերը: