ԹԵՍՏ. Քանի՞ տարեկան եք իրականում Ստուգենք դա թեստի միջոցով: Պատասխանեք հարցերին և իրար գումարեք միավորները

Barometer.am-ը գրում է.

Երբեմն հանդիպում են մարդիկ, ովքեր ծեր հասակում էլ պահպանում են պատանեկան եռանդն ու ավյունը: Ինչի՞ հետ է դա կապված: Գիտնականները կարծում են` մեր իրական, հոգեբանական տարիքի հետ, ինչը միշտ չէ, որ համընկնում է անձնագրային տարիքին: Քանի՞ տարեկան եք իրականում:

Ստուգենք դա թեստի միջոցով: Պատասխանեք հարցերին և իրար գումարեք միավորները:

1. Ձեզ դու՞ր է գալիս ձեր մարմինը:

Այո-1
Երբեմն- 2
Ավելի հաճախ ոչ-3

2. Դուք անու՞մ եք այն, ինչ ձեզ դուր է գալիս:
Ցանկացած ժամանակ ձգտում եմ դրան-1
Միշտ ստացվում է դա անել-2
Ինձ ոչինչ դուր չի գալիս-3

3. Եթե ձեզ մոտ ինչ-որ բան ստացվում է՝
Զարմանք և ուրախություն եք ապրում-1
Ձեր ինքնագնահատականը բարձրանում է-2
Ձեզ համար դա ինքնըստինքյան հասկանալի է-3

4. Երբ լուրջ խնդիր է առաջանում՝
Այդ հարցի վերաբերյալ ինչքան հնարավոր է շատ տեղեկություն եք հավաքում-1
Հետաձգում եք դրա լուծումը-2
Ինքներդ ձեզ մեղադրում եք դրա առաջացման համար-3

5. Շատ լավ նորություն եք ստանում և առաջին պահին՝
Լցվում եք ուրախության զգացումով-1
Ձևացնում եք, որ դա ձեզ համար կարևոր չէ-2
Չեք կարողանում դրան հավատալ-3

6. Ձեր գործողությունների համար ուրիշների առջև ձեզ մեղավոր զգու՞մ եք:
Ոչ-1

Երբեմն- 2
Հաճախ-37. Լավ տրամադրություն ունեք, մի քիչ փող, աշխատավարձին դեռ 2-3 օր կա, մինչև տուն երկար ճանապարհ է, իսկ տրանսպորտը վատ է աշխատում:
Դուք միանգամից տաքսի կնստեք և կծախսեք ձեր ամբողջ գումարը-1
Կմտածեք նստել տաքսի, թե սպասել տրանսպորտի, այնուհետև կընտրեք-2
Կսպասեք ավտոբուսի-3

8. Ենթադրենք, որ խրոնիկական հիվանդություն ունեք:
Ինքներդ ամեն ինչ կանեք առողջանալու համար-1
Այցելում եք բժշկի և օգտվում եք դեղատներից-2
Դա ձեզ քիչ է անհանգստացնում. թողնում եք այնպես, ինչպես կա-3

9. Որ միտքն է ձեզ ավելի հոգեհարազատ:

Ինչ անում եք, դեպի լավն է տանում-1
Ընդունեք ամեն ինչ, ինչպես կա-2
Լավ է այն, ինչ լավ է վերջանում-3

10. Անձնական կյանքում, գործերում, դուք`
Անկասկած շատ բան կարող եք-1
Բավական է ընդամենը ուզեք և…-2
Դուք դեռ էլի ինչ-որ բան կարող եք-3

Արդյունքներ

11 միավորից քիչ միավոր
Շնորհավորում ենք: Ձեր մեջ համակցված են իմաստությունը, ճկունությունը, երիտասարդությունը: Ձեր հոգեբանական տարիքը 20-33 է:
11-20 միավոր
Ձեզ հատուկ է սոլիդարությունը և վախը կյանքի նկատմամբ: Բայց դա կարելի է հաղթահարել` ձեզ հոգեհարազատ զբաղմունք գտնելով: Ձեր հոգեբանական տարիքը 33-55 է:
21-30 միավոր
Դուք ձեր ճանապարհով չեք գնում: 180˚-ի շրջադարձ կատարեք, այլապես մշտական սթրեսը վտանգի տակ կդնի ձեր առողջությունը: Ձեր հոգեբանական տարիքը 55-ից ավելի է: