Նարինջով դիմակ՝ պզուկերն ու մաշկի վրայի սպիները վերացնելու համար

Նարնջի կեղևով պատրաստվող այս դիմակը մաշկը կդարձնի անթերի, պայծառ և փայլող։

Այն հեռացնում է մաշկի վրայի սև կետերը, մաշկի մեռած բջիջները, ակնեի հետքերը, սպիները՝ մաշկը դարձնելով փափուկ և հարթ։ Երբ զգում եք, որ մաշկը հոգնած, թառամած, կոպտացած տեսք ունի, կատարեք այս դիմակը։

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է՝

• 2 ճաշի գդալ ճզմած նարինջ

• 1 ճաշի գդալ ժելատին

• 2 ճաշի գդալ տաք ջուր։

Ժելատինը լցնել տարայի մեջ, ավելացնել ջուրը, լավ խառնել և ավելացնել ճզմած նարինջը։ Դիմակը պատրաստ է, որը պետք է անմիջապես քսել մաքուր մաշկին և թողնել չորանա։ Չորանալուց հետո դիմակը մաշկից հեռացնել պոկելով և լվացվել սառը ջրով։

Աղբյուր